Երևանում մեկնարկել է «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» գիտաժողովը

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:

Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Պատմության  եւ Արեւելագիտության ինստիտուտները, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը եւ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Գիտաժողովին իրենց օրհնության խոսք էին ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը: Թեմայի արդիականությունը կարեւորելով` գիտաժողովին մասնակցում են անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ:

Ողջունելով ներկաներին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ ՏերԽաչատուրյանը նշեց. «Քեմալա-բոլշեւիկեան փոխհամաձայնեցուած ռազմաքաղաքական համագործակցության հետեւանք հանդիսացող Մոսկուայի 1921 թ. մարտի 16-ի եւ անոր ածանցեալ Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքներու կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չեզոքացման փորձ։ Կարսի փաստաթուղթի վաւերականութեան հարցը արդիական է նաեւ մեր օրերուն, քանի որ անորմով պայմանաւորուած  է ներկայի հայ-թրքական սահմանը։ Միջազգային իրաւունքի տեսանկիւնէն թէ’ Մոսկուայի, թէ’ Կարսի պայմանագրերը անօրինական գործարքներ են եւ չեն կարող իրաւական ուժ ունենալ: Զանոնք կնքող կողմերէն և ոչ մէկը այդ օրերուն կը հանդիսար միջազգային իրաւունքի ենթակայ։ Անշուշտ այդ պայմանագրերը պատմագիտականէ անդին քաղաքական հետաքրքրութիւն կը ներկայացնեն: Հնարաւոր սխալներէ խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար, այնուամենայնիւ կարևոր են այդ պայմանագիրներու գիտական քննարկումները: Անհրաժեշտ է անոնցմէ բխող առաջարկները ներկայացնել թէ՛ քաղաքական դաշտին եւ թէ՛ հասարակութեան: Այլ կերպ ըսած՝ այս գիտաժողովը պատմաճանաչողական նշանակութենէն աւելի գիտական, գործնական եւ քաղաքական նշանակութիւններ պիտի ունենայ»:

Միջազգային գիտաժողովը վաղը կշարունակի իր աշխատանքները: