Հուսով եմ՝ թալանով միլիոնատեր դարձածները մի օր անպայման թալանածը կվերադարձնեն ժողովրդին. Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
Բոլորը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին հայցադիմումն է արդեն մտել դատարան:

Լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադառնալով հարցին, թե կլինե՞ն այս մեղադրանքով քաղաքական գործիչներ՝ պատասխանեց. «Ես ինձ թույլ չեմ տա ասել, ոչ ողջունում եմ տվյալ դիմումը դատարան, ճիշտ կամ սխալ եմ համարում, որովհետև դա կլիներ միջամտություն կոնկրետ դիմումին, բայց ես շնորհավորում եմ հասարակությանը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենսդրությունը սկսել է կիրառվել՝ անկախ նրանից, թե այս պահին ում դեմ է հայցադիմումը:

Ես որևէ անհանգստություն չունեմ, որ սա լինելու է մահակ: Ես տեսնում եմ, թե ինչպիսի ծանր աշխատանք է կատարել դատախազությունը: Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը արդեն վաղուց սպասված պահանջն է հասարակության, որ թալանվածը պետք է վերադարձվի հասարակությանը»:

Հարցին, թե այսինքն՝ նրանք, ովքեր ապօրինի հարստություն են կուտակել, վստահ լինեն, որ մի օր իրենց դո՞ւռն է սա գալու, ոչ թե մեկ-երկու անձանցով ավարտվելու է՝ նախարարը պատասխանեց. «Ես հուսով եմ, որ գոնե բոլոր դոլարային միլիոնատերերը, որոնք դոլարային միլիոնատեր են դարձել թալանով, անպայման մի օր իրենց թալանը կվերադարձնեն ժողովրդին: Իսկ դրա միակ օրինական ճանապարհը այս օրենսդրությունն է»:

Նախարարը հավելեց, որ եթե ապօրինի ծագում ունեցող գույք չէ ու դատարանները կխլեն այդ մարդուց, իրենք պատրաստ են կարգապահական վարույթ սկսել այդ դատավորի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: