ԶՈՒ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Բոլորը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ Զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների առնչությամբ փաթեթը մանրակրկիտ կքննարկվի հանձնաժողովում, ինչից հետո՝ ԱԺ լիագումար նիստում: Քոչարյանն այս մասին ասաց հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ Պաշտպանության փոխնախարարին ուղղված հարցերին:

Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հետ կապված՝ ինքը գրություն է ուղարկել ՊՆ: «Ստացված պատասխանում նշվում է, որ ԳՇ-ն ամբողջական վերլուծությունը և ուսումնասիրությունը չի ավարտել, բայց հաջորդ նախադասությունում նշվում է, որ դրա արդյունքների հիման վրա այս պահին ԶՈՒ-ում կառուցվածքային փոփոխություններ և բարեփոխումներ են իրականացվում: Այսինքն՝ ստացվում է, որ չավարտված ուսումնասիրությունների հիման վրա իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ և ռեֆորմներ»,- ասաց պատգամավորն ու հարցրեց, թե ինչու՞ բարեփոխումների գործընթացը որևէ ձևով հրապարակման ենթակա չէ:

Ըստ նրա՝ նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովը պետք է մաս կազմի այդ փոփոխությունների քննարկումներին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց: «Հանձնաժողովն այդ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ քննարկելու է, օրենսդրական հարցեր կան, որ առանց հանձնաժողովի չեն կարող ընդունվել: Կառուցվածքային բարեփոխումների փաթեթը պարտադիր պետք է այս հանձնաժողովով անցնի և գա ԱԺ, որ սկսվի դրա իրավական գործընթացը»,- նշեց Քոչարյանը:

Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ է պաշտպանության նախարարը ոչ նպատակահարմար համարել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամի՝ այսինքն իր այցը առաջնագիծ:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով պատգամավորի մերժմանը, նշեց. «Պատասխանում ամեն ինչ կա: Ձեզ կատեգորիկ մերժման պատասխան չի տրվել, ներկա փուլում գտնվել է ոչ նպատակահարմար: Իսկ դրա պատասխանն ունեն ԶՈՒ-ն, ԳՇ-ն, վստահ եմ, որ վերլուծության գնահատման արդյունքում է Ձեզ տրվել այդ պատասխանը: Եվ ինչ-որ փուլում, երբ կգտնվի նպատակահարմար, բնականաբար, Ձեզ հնարավորություն կտրվի ուսումնասիրել նշված տեղամասը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: