Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ
Քաղաքականություն
19.10.2021 | 11:54ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Արթուր Ղազինյանին չընտրելու պատճառներից մեկը համարում են այն, որ նա բանակում չի ծառայել։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։ Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը։