Մենք որևէ խնդիր չունենք համայնքի ներսում, մեր կապերը Մակրոնի հետ շատ բարձր մակարդակի վրա են, ամենամյա ընթրիքը տեղի է ունենալու․ Մուրադ Փափազյան

Լուրեր

19.11.2024 | 16:20
Ցանկացած պետական աշխատող պետք է պատրաստ լինի թողնել պաշտոնը․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:18
Արցախցիներին ուղղված ծրագրերը պետք է համահունչ լինեն Հայաստանի զարգացման ծրագրերին․ ՀԿ տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:07
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ՍԴ ընտրախախտումների հետ կապված
19.11.2024 | 15:55
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
19.11.2024 | 15:52
Որևէ ամբիոն չի փակվում, ստեղծում ենք նոր գիտակրթական կենտրոններ․ ԵՊՀ ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:44
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել  Լենա Նազարյանը
19.11.2024 | 15:43
Բլինքենի օգնականը հաստատել է, որ Բայդենը լիազորել է Ուկրաինայի ԶՈՒ-ին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
19.11.2024 | 15:34
Իրավաբանության «կորիֆեյ» Սուրեն Գրիգորյան, Ձեր սիրուն դեմքի տակ «սպրուտ» է թաքնված. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:32
Երկու նախարար դադարեցրել է անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին
19.11.2024 | 15:25
Շինարարության ոլորտից այս տարի 18 մլրդ դրամ ենք հավաքագրել, Մարությանի օրոք զրո էր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:16
Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ՌԴ-ին հարվածել են ATACMS հրթիռներով․ ՌԲԿ-Ուկրաինա
19.11.2024 | 15:08
3 տարի է ասում ենք՝ ֆինանսավորում է պետք․ «Գիտուժ» նախաձեռնության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:05
Քոչարի թանգարանից կես մլն դոլարի գործ է անհետացել, Փաշինյանի ֆեյսբուքյան էջում փոփոխություններ են․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 15:02
Քոքոբելյանի հոր առևանգման վարույթի նախաքննությունը, Իրանի քաղաքացու մասով, ավարտվել է
19.11.2024 | 14:54
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել․ ՀՀ-ն այն ներկայացնողների թվում չէ
Բոլորը

Իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում այն, որ մենք խնդիր ունենք համայնքի ներսում, մեր կապերը Ֆրանսիայի նախագահ Էմանեալ Մակրոնի հետ շատ բարձր մակարդակի վրա են, մեր հարաբերությունները նրա հետ շատ բերակամական են։
Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով մամուլով տարածվող տեղեկություններին, ըստ որոնց, ֆրանսահայ համայնքում կան խնդիրներ, որոնք խոչընդոտներ են ստեղծել համայնքի ամենամյա ընթրիքի կազմակերպման գործընթացում։

«Շաբաթ օրը ես ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Հանդիպումը որևէ կերպ կապ չուներ հայկական հարցերի հետ, սակայն Մակրոնը խոսեց նաև Հայաստանի, Արցախի դժվարությունների մասին։ Այնպես որ մենք որևէ խնդիր չունենք նախագահի հետ։ Չգիտեմ, թե հանուն որ շահերի, կան խմբեր, որոնք ցանկանում են խնդիրներ տեսնել համայնքում։ Սակայն մեր մեջ խնդիր չկա, մենք ապրում ենք մեր ժողովրդավարությունը, մեր տարբերություններն են մեզ հարստացնում»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ Yerevanlur.am-ի, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի (որին ավանդական ձևով մասնակցում է Ֆրանսիայի նախագահը – Factor.am) կազմակերպումը խոչընդոտների է հանդիպել, քանի որ կառույցի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանն ունեն քաղաքական հայացքների տարբերություն։

«Մուրադ Փափազյանն՝ ինչպես հայտնի է, ՀՅԴ Բյուրոյի անդամ է, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, Արա Թորանյանն էլ խմբագրում է Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դե Արմենիի» թերթը։

Եթե Արա Թորանյանն իր թերթում ՀՀ իշխանություններին կոշտ քննադատության չի ենթարկում, ապա Մուրադ Փափազյանն իր հարցազրույցներում ու հայտարարություններում ամբողջությամբ պահում է Հայաստանի դաշնակցականների վարած քաղաքականությունը։ Ընդ որում՝ դա անում է ոչ միայն ներքին ու արտաքին հարցերի շուրջ քննադատություններով, այլ մեր տեղեկություններով՝ փորձեր են արվում գցել ՀՀ իշխանությունների վարկանիշը Ֆրանսիայում, ընդհուպ՝ հարված հասցնելով հայ-ֆրանսիական հարաբերություններին»,- նշված է հրապարակման մեջ։

Մուրադ Փափազյանն էլ Factor.am-ի հետ զրույցում համաձայնեց, որ Ֆրանսիայում կան կազմակերպություններ, որոնք համակրում են ՀՀ ներկայիս իշխանություններին, կան կազմակերպություններ, որոնք չեն համակրում։

«Մենք ապրում ենք մեր ժողովրդավարական կյանքը՝ չմոռանալով, որ ֆրանսահայության միասնականությունը սրբագույն նպատակ է, որովհետև մենք ունենք նպատակ՝ շարունակել մեր աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի, Հայ դատի, մեր արժեքների պահպանման»,- ասաց նա։ Ցավով նկատեց, որ այսօր թուրքական և ադրբեջանական խմբերից զատ, նաև հայկական ինչ-որ խմբեր են փորձում տկարացնել ֆրանսահայ համայնքը։

Անդրադառնալով ամենամյա ընթրիքի կազմակերպմանը՝ նշեց, որ սովորաբար այն կազմակերպվում է ամեն տարվա հունվարից փետրվար ամինսերին։ Այս անգամ, ըստ նրա, նախատեսված է փետրվարի սկզբին։ «Արդեն համաձայնեցված է ժամանակը նախագահության հետ։ Հարցեր, խնդիրներ չկան։ Իզուր տեղը խնդիրներ ստեղծելը լավ բան չէ»,- ասաց նա։

Խոսելով Արա Թորանյանի հետ իր հարաբերությունների, իրենց քաղաքական տարբեր նախասիրությունների մասին՝ Մուրադ Փափազանը նշեց, որ այստեղ էլ ընդհանրապես խնդիրներ չկան։

«Մենք գիտակցում ենք, որ ներկայացնում ենք տարբեր հոսանքներ, և տարբեր հոսանքներ ներկայացնելով՝ ներկայացնում ենք գաղութի պատկերը։ Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, շատ լավ աշխատում ենք միասին։ Արա Թորանյանն ընդունում է իմ դիրքորոշումը, ես հասկանում եմ իրենը։ Դա մաս է կազմում մեր ժողովրդավարությանը։ Մենք հասկանում ենք, որ պետք է ընդունենք տարբերությունները, նաև քաջալերում ենք դա։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանումմ էլ մեծամասնությունն ու ընդդիմությունը պետք է զարգանան։ Դա մեր հասունությունն է»,- ասաց նա։
Մուրադ Փափազյանը նաև նշեց, որ քանի որ ինքն ու Արա Թորանյանը հայ դատի, հայ արժեքների պաշտպաններն են Ֆրանսիայում, չունեն կարիք որևէ հարցում արդարանալու։

«Ես շարունակում եմ քննադատել Հայաստանի այսօրվա իշխանություններին, Արա Թորանյանն էլ ցանանում է զորակցել նրանց։ Թշնամի չենք, ընդդիմադիր ենք։ Սա առողջ իրականություն է, որովհետև միայն քննադատությունների արդյունքում կարող ենք առաջընթաց ունենալ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում կարծիքներին, որ ինքը իր ընդդիմադիր կեցվածքով, վարչապետ Փաշինյանին քննադատելով փչացնում է հայ-ֆրանսիական հարաբերությունները, Մուրադ Փափազյանը պատասխանեց․

«Մենք միշտ պաշտպանում ենք Հայաստանի պետականությունը, պետական արժեքները։ Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը կգան ու կգնան, մեզ համար իսկապես պետական շահերը առաջնահերթություն է։ Մենք Ֆրանսիայում միշտ պաշտպանել ենք Հայաստանի և Արցախի պետականությունը, դրա արդյունքում է այսօր որ երկու երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են»։

Նա ոչ հավաստի համարեց նաև տարածվող տեղեկատվությունը, ըստ որի, խնդիր կա նաև ամենամյա ընթրիքին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցության հետ կապված, ում Ֆրանսիայում Դաշնակցական կառույցները մեծ դժկամությամբ են ընդունում։

«Մենք նկատում ենք, որ Զարեհ Սինանյանի ճամփորդությունը Ֆրանսիայում պետք է կազմակերպվի Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հետ։ Նորմալ է, որ նա այցելում է Ֆրանսիա և այն կազակերպվում է մեր կազմակերպության միջոցով։ «CCAF-ը ներկայացնում է ֆրանսահայ համայնքի կազմակերպությունների 90 տոկոսը։ Ճիշտ է, որ Հայաստանից Ֆրանսիա եկող ներկայացուցիչները համադրեն իրենց այցը մեզ հետ»,- ասաց նա։

Մուրադ Փափազյանը նշեց, որ իրենք առաջարկել են Սփյուռքի հարցերով հանձնակատարին մասնակցել ամենամյա ընթրիքին և նախնական համաձայնությունը ստացել են։ «Որպեսզի նրա այցը համապասխանի Հայաստանի շահերին, պետք է նրա այցը Ֆրանսիա մենք՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան հետ կազմակերպենք»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան