ՀՀԿ-ի բարքերը ՔՊ-ի օրո՞ք. Factor TV-ի տեսախցիկին հարվածողը Արմավիրի մարզպետի հորեղբայրն է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Factor TV-ն ահազանգ էր ստացել 31/76 ընտրատեղամասի մոտակայքում մարդկանց և ավտոմեքենաների կուտակումների մասին: Ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու Նորավան թաղամասում գտնվող թիվ 18 դպրոցում: Ահազանգի հետքերով գնալուց հետո տարածքում արձանագրեցինք խմբված անձանց:

Ընտրատեղամասի մոտ հավաքված քաղաքացիները խուսափում էին տեսանկարահանվել, ինչպես նաև պատասխանել հարցին, թե ինչ նպատակով են գտնվում ընտրատեղմասի մոտ: Ներկաներից մեկը, մեր հարցերին ի պատասխան, հարվածեց Factor TV-ի տեսախցիկին, ապա պահանջեց, որ իրեն չնկարահանենք:

Հետագայում պարզեցինք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու նախընտրական շտաբում էլ չհերքեցին, որ այս քաղաքացին Արմավիրի ՔՊ-ական մարզպետ, 30-ամյա Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է և Գյումրու ավագանու ՔՊ-ի ընտրացուցակի 13-րդ համարի թեկնածու Աղասի Մաթևոսյանի հորեղբոր որդին: Ի դեպ, ինքը՝ Աղասի Մաթևոսյանը նույնպես քվեարկության ընթացքում ընտրատեղամասի տարածքում էր, շփվում էր քաղաքացիների հետ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անընդունելի է համարում ՔՊ-ական մարզպետի և ավագանու անդամի թեկնածուի ազգականի դրսևորած վարքը: Իրավապաշտպանի խոսքով՝ սա կենտրոնական իշխանությունների՝ լրագրողների նկատմամբ ցուցաբերած պահվածքի և կայացրած որոշումների հետևանքն է:

Ժաննա Ալեքսանյանն արձանագրում է՝ այն, ինչ իրեն թույլ է տվել ՔՊ-ական Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրը, չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին տրված «ժողովրդավարության բաստիոն» բնորոշմանը:

Factor TV-ի նկարահանող խմբի մասնագիտական գործունեության խոչընդոտումն արձանագրել է նաև դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքը: Կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը խիստ դատապարտելի է համարում ընտրությունների ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը:

Համբարձում Մաթևոսյանի և Գյումրու ավագանու ՔՊ-ական թեկնածու Աղասի Մաթևոսյանի ազգականի՝ Արամ Մաթևոսյանի պահվածքը իշխող ուժի կողմից քննադատության չարժանացավ: Խնդրին չանդրադարձավ նաև Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հարությունյանի նախընտրական շտաբը՝ չնայած այն հանգամանքին, որ ցուցակում նաև լրագրողներ կան: Իսկ ահա ՔՊ-ի Գյումրու կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ հետևյալ կերպ արձագանքեց. «Եթե նման միջադեպ է եղել, եթե այնտեղ իրավիճակ կա, որ պետք է իրավապահները զբաղվեն, ապա գնահատական կտրվի»:

Համաբարձում Մաթևոսյանը հորեղբոր՝ Արամ Մաթևոսյանի պահվածքի վերաբերյալ նշեց, որ վերջինս տեսախցիկին չի հարվածել:

Հետաքրքիր է նաև, որ Համբարձում Մաթևոսյանը պնդում է, թե մենք խոչընդոտել ենք իր ազգականի ազատ տեղաշարժը: Թե ինչպես ենք խոչընդոտել Արամ Մաթևոսյանի տեղաշարժը՝ տեսանյութն ամբողջությամբ չդիտած ՔՊ-ական մարզպետը չի հիմնավորում, սակայն կադրերից միանգամայն պարզ է, որ Արամ Մաթևոսյանն ազատորեն քայլում է իր նախընտրած ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ իշխանություններին մերժելու ցանկությունը քաղաքացիների մոտ առաջացել էր նաև տասնամյակներ շարունակվող այսօրինակ դեպքերի հետևանքով, երբ իշխող կուսակցության ներկայացուցչի մերձավորին կարելի է այն ամենը, ինչ չի կարելի շարքային քաղաքացիներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան