ՌԴ-ն նախ պետք է իր պարտավորությունները կատարի՝ նոր ձևաչափերից խոսելուց առաջ․ Պենտագոնի ղեկավարը՝ «3+3» հարթակի մասին

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանը նախ պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, այնուհետև խոսի նոր ձևաչափերի ստեղծման մասին՝ ներառյալ, այսպես կոչված, «3+3» հարթակը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ մեկնաբանելով «3+3» տարածաշրջանային նոր ձևաչափի ստեղծման հնարավորությունը, հաղորդում է accentnews.ge-ն։

««3+3» ձևաչափի մասին կարող եմ ասել, որ Ռուսաստանը, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կենտրոնանա 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը հարգելու ուղղությամբ՝ ցանկացած նոր ձևաչափերի մասին խոսելուց առաջ»,- ասել է Օսթինը Վրաստանի ՊՆ ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ «3+3» ձևաչափը, որը, ինչպես նախատեսվում է, ընդգրկելու է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, տարածաշրջանային նոր հարթակի նախագիծ է, որն ակտիովորեն առաջ են մղում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։ Վերջերս դրա ստեղծման կարևորության մասին խոսել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Էմմա Չոբանյան