Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը. եռամսյակի փոխարեն՝ յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը. տեղեկացնում են ՊԵԿ-ից:

«Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: Այդպիսով՝ հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում առավել հաճախակի ստանալ փոխհատուցվող գումարները:

Հարկ վճարողը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման հաջորդ օրն իսկ կարող է դիմում ներկայացնել և հաշվարկով առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները փոխանցել միասնական հաշիվ: Միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը ուղղվում է այլ հարկային պարտավորությունների մարմանը։ Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, տնտեսվարողն ազատ է տնօրինել միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը և կարող է դիմումի հիման վրա այն հետ ստանալ:  Փոփոխությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառվում է մեկ միասնական մոտեցում՝ ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար: Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է առանց ուսումնասիրության կամ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի շեմին. այս դեպքում եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվել է ամսական 40 մլն դրամ: Եվս մեկ հատկանշական փոփոխություն. ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող փոխհատուցման գումարները վերադարձվում են հարկ վճարողներին` անկախ գումարի վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից։

ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործմանը զուգահեռ տարեցտարի ավելանում են նաև տնտեսվարողներին վերադարձվող գումարները:  Մասնավորապես՝  2021թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին փոխհատուցվող գումարները կազմել են 22 մլրդ 627 մլն դրամ, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 18 մլրդ դրամ: Այսինքն, անցած երկու ամիսների ընթացքում 4,5 մլրդ դրամով կամ 25.2 տոկոսով ավելի շատ փոխհատուցվող գումարներ են ուղղվել հարկ վճարողների միասնական հաշվին: Հատկանշական է, որ աճ է գրանցվել նաև պարզեցված ընթացակարգով փոխհատուցվող գումարների մասով. 2020թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 1 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝  3 մլրդ դրամ:

Վիճակագրական տվյալները խոսուն են նաև 9 ամսվա կտրվածքով: Եթե 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 87 մլրդ 990 մլն դրամ փոխհատուցվող գումար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 108 մլրդ 669 մլն դրամ: Աճը կազմել է 23.5 տոկոս»,- ասված է հաղորդագրությունում: