Պալիատիվ օգնության համաշխարհային օրն է

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 2 տարին մեկ անգամ հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապպահության նախարարությունից, պալիատիվ բուժօգնության նպատակը պացիենտի, երբ բախվում է անբուժելի հիվանդությամբ պայմանավորված խնդիրների հետ, և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումն է, երբ բուժումն այլևս արդյունավետ չէ: Պալիատիվ բուժօգնության միջոցով կանխվում կամ թեթևացվում է պացիենտի տառապանքը: Այս մոտեցումը ստեղծում է միանգամայն նոր իրավիճակ, երբ պայքարում են պացիենտի «արժանապատիվ կյանքի» համար:

Կարևորելով պալիատիվ օգնության դերն ու նշանակությունը` 2017 թվականին կառավարության կողմից հավանության է արժանացել«Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»: Մշակվել և հաստատվել են «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը», «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակում պացիենտի ցավի գնահատման և կառավարման ուղեցույցը», «Բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները», պարզեցվել են «պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում» մատուցելու, այդ թվում` շարժական (մոբիլ) ծառայության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

Ներկայումս Հայաստանում լիցենզավորվել է պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 30 բժշկական հաստատություն, որտեղ պալիատիվ բուժօգնության մասնագետները (բժիշկ, բուժքույր, հոգեբան և սոցիալական աշխատող) ցուցաբերում են անհրաժեշտ ծառայություններ դրա կարիքն ունեցուղ պացիենտներին: Հայաստանում 17 բժշկական հաստատություն պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են պետական պատվերի շրջանակներում:

2021 թվականին ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկան, որը տրամադրում է մանկական պալիատիվ բժշկական օգնություն կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին: Կլինիկան բազմամասնագիտական թիմային ծառայություններ է մատուցում շաբաթը 7 օր` 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը: Կլինիկան ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով` վերապատրաստված բժիշկներ, հոգեբաններ, բուժքույրեր: Բաժանմունքն ունի 5 մահճակալ:

2022 թվականին նախատեսվում է ընդլայնել պալիատիվ բուժօգնության ծառայությունների մատուցման աշխարհագրությունը` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։