Ես Ձեզնից իմացա, որ պարգևատրման եմ ներկայացվել. դատավորը դիմեց Ալումյանին

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 15-ին շարունակում է քննել Քոչարյանի և մյուսների՝ սահմանադրական կարգի տապալման գործի կարճման դեմ բերված բողոքները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավոր Նարինե Հովակիմյանին։

Պաշտպանն ընդգծեց, որ Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը` արդար։

«2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկն է եղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Եվ հենց այն ժամանակ, երբ գործը քննվում է վերաքննիչ դատարանում, նա միջնորդել է, որպեսզի նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։ Մի մարդ, որն ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման»,- նշեց Ալումյանը։

«Դուք ինձ համար բացահայտում արեցիք այսօր։ Հայտարարում եմ, որ մինչ այս պահը տեղեկացված չեմ եղել, որ պարոն Ջհանգիրյանի կողմից եմ ներկայացվել այդ պատվավոր մրցանակին»,- արձագանքեց Հովակիմյանը։

Ալումյանը նաև շեշտեց, որ մինչ պարգևատրումը որևէ կասկած չի ունեցել դատավորի անկողմնակալության վերաբերյալ։

Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Կարեն Մեժլումյանը միացան միջնորդությանը։

Մանրամասները՝ տեսանյութում: