ՀՀ-ԵՄ համաձայնագրի կողմերը դեմ չեն ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելուն․ քննարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

FactorTV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Միջուկային անվտանգության ապահովման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների մասին է։

ՀՀ կառավարությանը կից Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը նշեց, որ Մեծամորի ատոմակայանի փակման մասին ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված կետը խիստ մոտեցում չէ, քանի որ ցանկացած ատոմակայան ունի իր շահագործման նախագծային ժամկետը, և այն լրանալուց հետո պետք է փակվի։

«Այդտեղ գրված է, որ համապատասխան հզորություն ունենալու պարագայում պետք է փակվի այն»,- ասաց նա։ Իսկ համապատասխան հզորություն ասելով, ըստ նրա, համաձայնագրի կողմերը նկատի ունեն նոր ատոմակայան ունենալը։

«Եթե այս ատոմակայանը փակում ես, գոնե այս ատոմակայանի հզորությամբ նոր ատոմակայան պետք է ունենաս։ Նոր ատոմակայանն արդեն նախագծված պատրաստված կլինի խիստ ժամանակակից պահանջներին համապատասխանող նորմերին և ավելի անվտանգ կլինի»,- ասաց նա։

ՀՀ-ԵՄ համաձայնագրում Միջուկային անվտանգության ապահովմանը վերաբերող հատվածում կարևորում է վերականգնվող էներգիայի պայմանների ստեղծումը։ Արևային էներգետիկայի փորձագետ, «Շտիգեն» ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանի խոսքով՝ Արևային էներգետիկայի ոլորտը զարգանում է իր բնականոն հունով։

«Մենք մեր ոլորտի զարգացումը տեսնում ենք, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, թե՛ պետության կողմից իրականացվող որոշակի աջակցության ծրագրերով, թե միջազգային կառույցների ծրագրերով»,- ասաց նա՝ նկատելով, որ պետությունը տարբեր ծրագրերում առաջնահերթություն տալիս է այս ոլորտի զարգացման համար։
Նրա խոսքով՝ այլ հարց է, թե օգտագործվում է ամբողջ ներուժը, ինչ գործիքակազմ է կիրառվում։

«Այդտեղ, իհարկե, մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան