Վարձատրության բարձրացման մեխանիզմը հնարավորություն կտա շարունակաբար ավելացնել ուսուցչի վարձատրությունը. Ժաննա Անդրեասյան

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Կամավոր ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը. Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ատեստավորմանը մասնակցել է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը կամ շուրջ 1000 ուսուցիչ: Բարձր արդյունքներ են գրանցվել հատկապես մաթեմատիկա առարկայից, որին մասնակցած ուսուցիչների շուրջ 87 տոկոսը կստանա հավելավճար և ֆիզիկա առարկայից՝ 56 տոկոս ցուցանիշով։

Հիշեցնեմ, որ հավելավճարի շեմը իջեցվել է՝ 30 տոկոս հավելավճար տրվում է 70-79 տոկոս արդյունքի համար, 40 տոկոս՝ 80-89 տոկոսի դեպքում, 50 տոկոս՝ 90 և ավել արդյունքի դեպքում։

Հավելավճարը գործում է ուսուցչի հիմնական աշխատավարձի նկատմամբ։ Այսինքն, եթե ուսուցիչը դասավանդում է հայոց պատմություն և համաշխարհային պատմություն, ապա նրա ամբողջական աշխատավարձի տոկոսն է հաշվարկվում, ոչ թե հայոց պատմության դասաժամերի վարձատրության։ Սա նշում եմ, որովհետև նաև նման հարցեր ենք ստանում։

Ուսուցիչներին արդյունքներն ուղարկվում են անհատապես, ներկայացված էլեկտրոնային հասցեների միջոցով։ Արդյունքներն ստանալու հաջորդ օրվա ընթացքում ուսուցիչները կարող են բողոքարկել։ Առաջիկա օրերին բոլոր այն ուսուցիչները, որ դեռ չեն ստացել, կստանան ատեստավորման արդյունքը հավաստող նամակները։ Փորձնական փուլի արդյունքներով և ստացած դիտարկումների հիման վրա ծրագիրը կլրամշակվի։ Շնորհակալություն բոլոր մասնակցող ուսուցիչներին։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ հոկտեմբեր ամսվանից սկսած կսկսեն ստանալ սահմանված հավելավճարը։ Սա առաջին փուլն է։ Վարձատրության շարունակական բարձրացման մեխանիզմը հնարավորություն է տալու հետագայում ևս շարունակաբար ավելացնել ուսուցչի վարձատրությունը»,- գրել է Անդրեասյանը։