Ալիևը մեկնաբանել է «Պանդորայի փաստաթղթերում» իր ու ընտանիքին առնչվող կոռուպցիոն գործարքների մասին տեղեկությունները

Լուրեր

11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է «Պանդորայի փաստաթղթերում» իր ու իր ընտանիքի անդամներին վերաբերող տեղեկությունները, ըստ որի՝ Ալիևներն օֆշորային ընկերությունների մեծ ցանց են կառավարում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ապօրինաբար բազմամիլիոնանոց անշարժ գույք են ձեռք բերել։

Ալիևն ասել է, որ իր բոլոր բիզնեսները փոխանցել է երեխաներին, որոնք էլ շարունակում են դրսում ներդրումներ կատարել։

«Ես նախագահ եմ 18 տարի։ Նախկինում ես ձեռնարկատեր էի, զբաղվում էի բիզնեսով։ Ես հաջողակ ձեռնարկատեր էի։ Երբ ինձ նախագահ ընտրեցին, ես աղքատ մարդ չէի։ Դառնալով նախագահ՝ ես դադարեցի զբաղվել բիզբեսով ու այն փոխացեցի իմ ընտանիքին։

Դուք երևի հասկանում եք, որ ի տարբերություն Արևմուտքի մարդկանց, որոնք իրենց ժառանգությունը թողնում են իրենց շներին ու կատուներին, Ադրբեջանում մենք ընտանեկան արժեքները հարգում ենք»,- ասել է Ալիևը La Repubblica-ի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ իր երեխաները հիմնականում ներդրումներ են կատարում Ադրբեջանում։

«Նրանք ներդրումներ ունեն նաև Ադրբեջանից դուրս։ Նրանց ամբողջ բիզնես գործունեությունը թափանցիկ է ու միջազգային աուդիտ է անցնում, ոչ ոք չի կարող պնդել, որ այստեղ մի բան այն չէ»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ անձամբ չի կարդացել «Պանդորայի փաստաթղթերը»։

«Ինձ տեղեկատվություն են ներկայացրել, հնարավոր է ճշմարտությունն այնտեղ ընդամենը 5 տոկոս է, մնացյալը՝ սուտ է»,- ասել է Ալիևը։ Նա պնդել է, որ այդ հրապարակումն ու դրա շուրջ աղմուկն Ադրբեջանի դեմ հերթական «զրպարտչական արշավն է»։

Հավելենք, որ Իլհամ Ալիևն ու իր ընտանիքի անդաները բազմիցս են հայտնվել են կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Վերջերս Իլհամ Ալիևի հորեղբոր՝ Ջալալ Ալիևի դուստր Իզզաթ Խանիմ Ջավադովան (նաև ներկայանում է որպես DJ Միքայելա Ջավ) և նրա ամուսինն էին Լոնդոնում հայտնվել կոռուպցիոն սկանդալի մեջ։

Բրիտանական դատարանը նրանցից 4 մլն ֆունտ էր գանձել՝ ապօրինաբար Մեծ Բրիտանիա գումարներ բերելու համար։

Ամուսինները ընդունել էին, որ գումարներ էին բերել անօրինական ճանապարհով՝ «ադրբեջանական լվացաքատան» միջոցով։

Էմմա Չոբանյան