«ԴատաԼեքս» համակարգում տվյալների ապանձնավորման ծրագիրը մինչ օրս ներդրված չէ. ՀՔԱՎ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալների պաշտպանության խնդրի մասին բարձրաձայնվում է դեռ 2012 թվականից. տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:

Բարձրագույն դատական խորհուրդը 2018 թվականի սեպտեմբերի 27-ին կայացված թիվ ԲԴԽ-40-Ո-105 որոշմամբ սահմանել է, որ «դատական ակտում առկա բոլոր անձնական տվյալների ապանձնավորումն իրականացվում է համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով՝ ձեռքով ապանձնավորելու (տվյալները փակելու կամ փոխարինելու) եղանակով՝ մինչև ապանձնավորման ծրագրային միասնական համակարգի ներդրումը, որից հետո ապանձնավորումն իրականացվելու է ավտոմատացված եղանակով»։

ՀՔԱՎ-ը ուսումնասիրել է «ԴատաԼեքս» համակարգում հրապարկված դատական ակտերը և պարզել, որ տվյալների ապանձնավորում չի իրականացվում։  Օրինակ՝ անձին հարկադիր հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ մի շարք դատական գործերով, թեև «Պատասխանող» դաշտը դատարկ է թողնվում, այնուամենայնիվ «Պահանջ» դաշտում և դատական ակտում լրացվում է անձի անուն-ազգանունը, որով բացահայտվում է անձի ինքնությունը։ 

Դատական ակտերի ապաանձնավորման ծրագիրը, մինչ օրս ներդրված չէ, իսկ դատավորների ներկայիս ծանրաբեռնվածության և մշակվող անձնական տվյալների ծավալի պայմաններում, առանց ծրագրային ապահովման, անհնար է իրականացնել դատական ակտերի ապաանձնավորումը։ Ընդ որում, բացի ապաանձնավորման ծրագրի ներդրումից, հարկ է լուծել նաև դատական տեղեկատվական համակարգում արդեն իսկ առկա և հանրությանը հասանելի անձնական տվյալների հեռացման խնդիրը, քանի որ այն նպատակը, որը հետապնդում է «Դատական համակարգում» տվյալների հրապարակումը՝ դատական իշխանության գործունեության թափանցիկությունը և հանրային իրազեկվածությունը, քննված և ավարտված գործերով այլևս առկա չէ, ուստի՝ նման տեղեկատվությունը նույնպես ենթակա է հեռացման։ Նշված մոտեցումը համահունչ է անձնական տվյալների պաշտպանության միջազգային իրավական ոլորտում անձնական տվյալների հեռացման իրավունքի («մոռացվելու իրավունք») կարգավորումներին։ 

Այսպիսով՝ դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալները պետք է մշակվեն այն նվազագույն չափով, որն անհրաժեշտ է դատավարական որոշումների ու ժամկետների, ինչպես նաև դատական ակտերի հրապարակայնության ապահովման համար՝ երաշխավորելով սահմանված տվյալների ապաանձնավորումը:

ՀՔԱՎ դիրքորոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ