Շախմատի պատմության մեջ մեծ իրադարձություն է, հաղթանակ ենք ակնկալում. Սմբատ Լպուտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
04.06.2026 | 12:41
Մայիսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան
04.06.2026 | 12:34
Տիմուր Գուրցկայա․ «Ինչպես երևում է, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը Սպերցյանի վերաբերյալ»
04.06.2026 | 12:27
Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին
04.06.2026 | 12:19
RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում
04.06.2026 | 12:10
TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց // Կառավարությունը կաջակցի Եվրոպա և Կանադա արտահանմանը․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 12:09
Արծվիկ Մինասյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսն ընտրախախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:08
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը շարունակում է կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:02
Օվերչուկը հայկական ապրանքների նկատմամբ միջոցառումները նորմալ է որակել
04.06.2026 | 11:54
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ պատերազմի դադարեցման խորհրդանշական բանաձև է ընդունել
04.06.2026 | 11:47
Կառավարությունը հաստատեց փոխհատուցման նախագիծը. 4250 տոննա բանջարեղեն և ելակ, 10 մլն ծաղիկ հունիսին կարտահանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
Բոլորը

Այսօր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը Շախմատի ակադեմիայում ներկա եղան բանտարկյալների շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնության բացման արարողությանը:

Աշխարհի այս առաջնությանը մասնակցում է 31 երկրների 43 թիմ:

Սմբատ Լպուտյանը նշեց, որ իրականում այսօր շախմատային մեծ տոն է ամբողջ աշխարհում: «Այսօր առաջին անգամ անցկացվում է դատապարտյալների միջև աշխարհի առցանց անդրանիկ առաջնությունը: Սա իսկապես շատ մեծ իրադարձություն է շախմատի աշխարհի համար և ՖԻԴԵ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այս մրցաշարին: Հավատացեք, որ կես տարի նախապատրաստական աշխատանքներ են ընթացել:

Տեղեկացնեմ, որ Հայաստանի շախմատի հետազոտական ինստիտուտը բավականին մեծ հետազոտություն է սկսել քրեակատարողական ոլորտում և արդեն ունենք որոշ ամփոփումներ, որոնք ուղարկվել են ՖԻԴԵ և սկսել են տարածում գտնել:

Հայաստանը միշտ եղել է շախմատային երկիր, միշտ եղել է առաջինների մեջ: Հուսով եմ, որ մեր դատապարտյալների հավաքականը իր խաղով և արդյունքով բոլորիս կուրախացի և վաղը եզրափակիչ փուլում խաղալու հնարավորություն կունենա»,- նշեց Սերգեյ Լպուտյանը:

Գրոսմայստերը  դատապարտյալ շախմատիստներին հաջողություն և հաղթանակ մաղթեց:

Մանրամասները՝ տեսանյութում: