Ժակ Պիեր Ֆովո․ այս անունը, որ ես հնչեցրեցի մի բարձրաստիճան նախկին զինվորական աթոռից ընկավ․Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
Բոլորը

Ընդդիմությունը մտահոգություն է հայտնում առ այն, որ եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվի ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի հիման վրա, ապա ընդդիմության ընդամենը 4 ներկայացուցիչ կներգրավվի, բացի դրանից՝ անկախ փորձագետների փոխարեն ներգրավված փորձագիտական շրջանակներում կլինեն իշխանամետ ներկայացուցիչներ:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Նախ՝ պետական գաղտնիքի տիրույթում ենք գտնվելու, երկրորդ՝ իրենք օգտվելու են բոլոր լիազորություններից, այնտեղ որևէ մեկը չի կարող դուրս գալ իրավական շրջանակներից: Քաղաքական շահարկումները քրեորեն հետապնդվելու են: Մենք խիստ գաղտնիության ռեժիմով ենք աշխատելու, ինչպես որ եղավ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ, երբ ինֆորմացիայի որևէ արտահոսք չեղավ: Իսկ այս դեպքում քանի որ նրանց Ռոբերտ Քոչարյանն է ղեկավարում, այնտեղ ուրիշ շահեր են պտտվում, իսկ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Տիգրան Աբրահամյանն է, կարծում եմ՝ նա տիրապետում է պետական գաղտնիքը չխախտելու սկզբունքին: Իսկ պարոն Ղազինյանն այսօրվա ասուլիսում ցույց տվեց, որ ինքը նաև խարդավանքների սիրահար է, դա կարող է խանգարել»:

Հարցին, թե ինչու իշխանությունը չգնաց կանոնակարգում փոփոխություններ անելու և այլ ձևաչափով հանձնաժողով ստեղծելու, նախագահությունն ընդդիմությանը վստահելու, Քոչարյանը պատասխանեց, որ դա սահմանադրական փոփոխությունների առաջարկ է, ինչը հիմա անհնարին է, քանի որ դրա համար պետք է հանրաքվե անցկացվի, հետո կանոնակարգ օրենքը պետք է համապատասխանեցվի, այդ գործընթացը կտևի տարիներ, իսկ դա կնշանակի հեռանալ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունից:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ընդիմությունն ինչի՞ց է վախենում, չնայած ընդդիմություն ասվածը շատ հարաբերական է, Ռոբերտ Քոչարյանն ինչի՞ց է վախենում, Սերժ Սարգսյանը ինչի՞ց է վախենում: Իրենց հայտարարագրերը երբ որ ուսումնասիրում եք կամ իրենց մասին չհերքված լուրերը նայում եք, արժանահավատ են, չէ՞, քրեական գործեր են՝ տասնյակ, հարյուրավոր, ունեցվածքային: Եվ շատ դեպքերում եղել է կոնկրետ պայմանավորվածության և կառավարման արդյունք, որը բանակը բերել է այս վիճակին: Բա այդ դղյակներն ինչի՞ հաշվին են ծնվում, բա պետք է լիներ անորակ հռթիռ, անորակ կառավարում, ախպերություն՝ եղբայրության փոխարեն, իմ բարեկամը, իմ բարեկամի բարեկամը, այդպես չի լինում, համազգեստի աստղերը պետք է համապատասխանեն դրա կրողին և նրա գիտելիքներին, մենք դա բաց ենք թողել, իսկ դա նշանակում է հովանավորչություն, կոռուպցիան հո մենակ փող վերցնե՞լը չէ, էլ չեմ ասում փողի սահմանը, աննկարագրելի է։

Վահագնի թաղամասի, Ձորաղբյուրի, Սևանի ավազանի դղյակներն առնչություն ունեն բարձրաստիճան զինվորականների հետ:

Oրինակ՝ ես հիմա մի անուն հնչեցնեմ, պարոն Ղազինյանը հաջորդ ասուլիսում կասի` այս ի՞նչ անուններ է տալիս պարոն Քոչարյանը: Ժակ Պիեր Ֆովո. ինձ թվում է այս անունը, որ ես հնչեցրի, մի շատ բարձրաստիճան զինվորական աթոռից ընկավ:

Իսկ թե ում մասին է խոսքը, Անդրանիկ Քոչարյանը խոստացավ բացահայտել հետագայում:

Մանրամասները՝ տեսանյութում: