Հրապարակվել են դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ուսումնասիրվել են Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) կողմից 2018 թվականի ապրիլից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննության վերաբերյալ կայացված  որոշումները. տեղեկացնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից:

Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կատարված օրենսդրական փոփոխություններն ու լրացումները և դրանց հիման վրա՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ-ի որոշումները, վեր հանվել գոյություն ունեցող օրենսդրական և գործնական խնդիրները:

Արդյունքները թույլ են տվել դուրս բերել ԲԴԽ-ի որոշումներով դատավորների նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության տեսակները և արձանագրել նույն արարքի համար տարբեր դատավորներին տարբեր կարգապահական տույժերի ենթարկելու պրակտիկան ու խնդիրները:

Նշված խնդիրների արձանագրումը և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները էական են կայացված որոշումների հիմնավորվածության, ընտրված պատասխանատվության միջոցների համաչափության և կարգապահական պատասխանատվության ինստիտուտի արդյունավետ գործունեության տեսանկյունից։ Զեկույցը և եզրահանգումները կարևոր նշանակություն ունեն քննարկվող հարցի առնչությամբ պետության համապատասխան իրավասու մարմինների հետագա գործունեությունը առավել կանոնակարգված և նպատակային դարձնելու համար։

Սույն զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ:

Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի ուսումնասիրություն Մաս 1-ին

Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի ուսումնասիրություն Մաս 2-րդ