«Մեքենան իմ անունով ձևակերպվել և ի շահ տրվել է ԵԿՄ-ին»․ Մանվել Գրիգորյանի կնոջ քրեական գործով ևս մեկ վկա հարցաքննվեց

Լուրեր

21.05.2026 | 20:15
Փշոտ վարդեր՝ Երևանի ու Մոսկվայի միջև. ինչու է ՌԴ-ն արգելում Հայաստանից ծաղկի ներմուծումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 20:00
Տիպիկ գործակալական գործունեություն է, երբ Սամվել Կարապետյանը պնդում է, թե 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու․ չկա՛ նման օրակարգ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով քննությունը։ Այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Դատակոչված 6 անձանցից հարցաքննության էր ներկայացել Գևորգ Հովսեփյանը։ Ինժեներ-մեխանիկ վկան 2016 թվականի մայիսին համաձայնվել էր Մանվել Գրիգորյանի տղայի՝ Արման Գրիգորյանի առաջարկին և իր անունով գրանցել իրեն չպատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենան։

Հովսեփյանի խոսքով՝ ինքն առքուվաճառքի պայմանագրից, համաձայնագրից տեղյակ չէր, միայն վերջում մոտեցել և ստորագրել է: «Մեքենան ձևակերպվել և ի շահ տրվել է Երկրապահ կամավորների միությանը, էլ բան չգիտեմ։ Հետո էդ ստուգումներն եղան՝ էդ ավտոն գտել էին օֆիսի ավտոտնակից, ինձ կանչեցին քննչական, ես էլ ինչ գիտեի՝ ասեցի։ Ոչ բան եմ հիշում, ոչ էլ ավել բան գիտեմ»,- իր խոսքում նշեց վկան։

Պաշտպանական կողմի հարցերին ի պատասխան, Գևորգ Հովսեփյանը պատմեց, որ իր աշխատավայր հանդիսացող գրասենյակ Մանվել Գրիգորյանն ամիսը մեկ-երկու անգամ այցելել է, բացի դրանից՝ այդ ավտոտնակից պատերազմի ժամանակ մեքենաներ են տարվել առաջնագիծ։

Մոտ 20 րոպե տևած հարցաքննությունը դատարանն ավարտված համարեց։ Գործով անցնող մյուս վկաները, թեև պատշաճ ծանուցված էին, սակայն դատարան չէին ներկայացել։ Դատարանը որոշում կայացրեց հաջորդ նիստի համար ևս կրկին ծանուցել, նորից չներկայանալու դեպքում՝ միջոցներ կիրառել։ Դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020-ի նոյեմբերի 19-ին: Նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նա մեղադրանքը չէր ընդունում: Մանվել Գրիգորյանն անազատության մեջ գտնվեց մեկուկես տարի: 2020 թվականի հունվարի 15-ին խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա ուներ մի շարք առողջական խնդիրներ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։

 

Ռոզա Վարդանյան