Պատերազմից մեկ տարի անց դիրքերում չկան խրամատներ և կացարաններ. ՊՆ֊ի խոստովանությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
30.07.2026 | 17:30
Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հայտարարությանը․ Դրմեյանը պնդում է՝ իր դեմ գործընթացը քաղաքական է
30.07.2026 | 17:23
Ջանես Նազարյանն ու Բաքվում մեդալ նվաճած մյուս հայ ըմբիշները վերադարձել են հայրենիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:16
«Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր»․ տնից հեռացած 14-ամյա Վահեին գտել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:12
ՌԴ-ում Պավել Դուրովը ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում
30.07.2026 | 17:09
Իրանը հայտնել է ԱՄՆ հարվածներից ԻՀՊԿ-ի 3 անդամների զոհվելու և Հորդանանում երեք F-35 ոչնչացնելու մասին
30.07.2026 | 17:00
Օգոստոսի 8-ի տարեդարձն է, ինչի՞ ֆիլմ չենք նկարում. խնդիր եմ դնում, որ դա անեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:54
Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Բոլորը

44-օրյա պատերազմից մեկ տարի անց Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ սահմանագծի ամբողջ երկայնքով չկահավորված մարտական դիրքեր կան: Ըստ պաշտպանական գերատեսչության այդ դիրքերում չկան կացարաններ, խրամատներ, դիրքերը միմյանց և  թիկունքին կապող ճանապարհային ցանցեր:

Factor TV-ին այս մասին տեղեկանում է պաշտպանության նախարարության կողմից e-draft համակարգում հանրային քննարկման դրված «ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի ընդունված 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծից:

Նախագծով պաշտպանության նախարարությունը ցանկանում է չկահավորված դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների վարձատրությունը բարձրացնել:

Այս որոշումը, եթե  կառավարությունն ընդունի,  ապա 60 հազար դրամով բարձրանալու է 1500 պայմանագրային զինծառայողի վարձատրությունը: Մեկ տարվա կտրվածքով այս գումարը կազմում է 1 մլրդ 80 մլն դրամ: ՊՆ-ի կողմից շրջանառության դրված որոշման նածագծում մեկ ուշագրավ կետ էլ կա։ «Պայմանը դադարում է գործել դիրքերի նվազագույն կահավորումն ապահովելու դեպքում»:

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմում  հայկական կողմի հազարավոր զոհեր և վիրավորներ տալու ոչ երկրորդական պատճառներից մեկն էլ դիրքերի ոչ բավարար կահավորվածությունն էր։ Ստացվում է , որ 1 տարի անց խնդիրը դեռ շարունակում է  մնալ, այնինչ  ադրբեջանական կողմն արդեն  քարե շինություններ է կառուցել օկուպացրած հայկական դիրքերում:

«Նոյեմբերի 9-ից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել և նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել։ Գիտեք, որ սահմանագիծը ևս երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում այս հարցերը կարողանալու ենք կարգավորել։ Այնպես չէ, որ 1994 թ-ին մենք ամբողջ սահմանը միանգամից կահավորած ունեցել ենք, դրա համար երկար ժամանակ է պահանջվել և սա էլ որոշակի ժամանակ կպահանջի»,- անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսպիսի պարզաբանում էր ներկայացրել դեռևս տարեսկզբին։ Այս պարզաբանումից արդեն անցել է շուրջ կես տարի և նորից ձմեռ է մոտենում, բայց ինչպես ՊՆ-ի հեղինակած նախագիծն է վկայում՝ դեռ կան չկահավորված դիրքեր:

Մարտական դիրքերի կահավորված չլինելու մասին մայիսի երեքին կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնել էր նաև պատգամավոր Թագուհի Թովմասյանը:Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չէր տվել, թե դիրքերը երբ են վերջանական կահավորվելու, փոխարենը իր դժգոհությունն հայտնել՝ նշելով, որ այս խնդիրները բարձրաձայնելով թշնամուն օպերատիվ տեղեկատվություն է փոխանցվում:

Պատերազմից մեկ տարի անց ինչու են դիրքները դեռ չկահավորված. քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը սա քաղաքական որոշման արդյունք է համարում:

Քաղաքագետը Factor TV-ի հետ զրույցում կառավարության որոշման նախագծը համարում է անարդյունավետ, քանի որ, ըստ նրա, առաջնագծում այլ գլոբալ խնդիրներ կան լուծելու:

44-օրյա պատերազմից 1 տարի անց էլ թշմամին, որը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներից գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում, շարունակում է սադրանքները։    Երասխի ուղղությամբ տեղակայված դիրքերում հուլիսի 14-ին զոհվել էր պայմանագրային զինծառայողը 38-ամյա շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը, իսկ օգոստոսի  16-ին  1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Մայիսի  25-ին Գեղարքունիքի մարզում Վերին Շորժայի ուղղությամբ  հակառակորդի արձակած կրակահերթից սպանվել էր 32-ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը: Իսկ հոկտեմբերի 9-ին Արցախում տեղի ունեցած դեպքը արձանագրվել է ռուս խաղաղապահների աչքի առաջ․ Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվել է քաղաքի 55-ամյա բնակիչ:

Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ հայկական պաշտպանական դիրքերը մինչև պատերազմը չեն համապատասխանել նույնիկս ռուսական բանակի կանոնադրական պահանջներին, ինժիներական հագեցվածությունը եղել է  40-50 տոկոս, իսկ պատերազմից հետո խնդիրն առավել ակնառու է դարձել:

Այնուհանդերձ նշենք, որ 2021 թվականի բյուջեի նախագծով   պաշտպանության ոլորտնին ուղղվելու  է 347 մլրդ դրամ, որը 2022 թվականին բյուջեի ծախսերի 15.8%-ն է:  Նախագծի համաձայն այս գումարի 340 մլրդ դրամը կհատկացվի ռազմական պաշտպանության պլանավորված ծախսերին իսկ, մնացածը պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներ իրականացնելուն:

Նարեկ Կիրակոսյան