Այս օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը․ ՀԺՄ-ն՝ վիրավորանքի համար փոխհատուցման շեմը բարձրացնելու օրենքի մասին

Լուրեր

30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առնչությամբ ՍԴ դիրքորոշման վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«2021թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս տարվա մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման առավելագույն շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության համար՝ նախկին 2 միլիոնի փոխարեն՝ մինչև 6 միլիոն դրամ։

Կարևոր է նկատել, որ այս հույժ կարևոր օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴ-ն որոշեց քննել գրավոր ընթացակարգով՝ խուսափելով հրապարակային քննարկումից:

Այս տխրահռչակ օրենքը հեղինակել է ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, այն ժամանակ, երբ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն էր զբաղեցնում։

Իրականում, սակայն, այս օրենքը ոչ թե որևէ անհատ պատգամավորի, այլ գործող իշխանության հավաքական դիրքորոշման արտահայտությունն է, որի հիմքում ընկած է ազատ խոսքի ու լրատվամիջոցների դեմ հետևողական քաղաքականությունը։

Այս օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է, դրա զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը։
Այս իրավունքը երաշխավորված և պաշտպանված է՝ ինչպես Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներով, այնպես էլ՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

ԵԽԽՎ-ը Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577 (2007) բանաձևի համաձայն՝ առաջարկել էր սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որ չվտանգվի պատասխանատու մամուլի կենսունակությունը, ինչը ՍԴ այս որոշմամբ կոպտորեն ոտնահարվել է:

Սահմանադրական դատարանը դեռ 2011թ.-ին իր թիվ ՍԴՈ-997 որոշմամբ՝ անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի գործերով վնասի փոխհատուցման գումարի առավելագույն չափերին, օրենսդիր մարմնին առաջարկել էր վերանայել փոխհատուցման առավելագույն սահմանը` նվազեցման միտումով, որպեսզի այն գործնականում բացառի արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վիրավորանքի և զրպարտության դեպքում փոխհատուցման չափերի համաչափությունը գնահատելիս, ի թիվս այլնի, հաշվի է առնում դիմողի տնտեսական վիճակի համար վնասի չափի հետևանքները, ինչպես նաև այնպիսի տնտեսական ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ՝ պետության մեջ գործող նվազագույն աշխատավարձի չափը, ինչը ՀՀ պայմաններում, ըստ էության, հաշվի չի առնվել:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը բազմիցս անդրադարձել է զանգվածային լրատվության միջոցների համար այս օրենքի կործանարար հետևանքներին, այն վտանգներին, որ օգտվելով օրենքում առկա անորոշություններից ու կամայականությունների լայն հնարավորություններից, իշխանությունները դատարանների միջոցով կարող են քաղաքական հաշվեհարդար տեսնել՝ կայացնելով լրատվամիջոցների ֆինանսական վիճակին անդառնալի վնասներ հասցնող վճիռներ։

Այդ վտանգների ու ռիսկերի մասին մեր ահազանգերը, տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների կոչերը, ցավոք, մնացին անարձագանք, և Սահմանադրական դատարանը՝ ըստ էության առաջնորդվելով ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարության սկզբունքներով, սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս վիճահարույց օրենքը»։

Հիշեցնենք, որ այսօր նույն թեմայի վերաբերյալ հայտարարություն էին տարածել նաև մի շարք լրագրողական կազմակերպություններ։