Մարդկությունը հաղթահարել է պանդեմիայից դուրս գալու ճանապարհի գրեթե 60 տոկոսը․ ԱՀԿ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդկությունը հաղթահարել է պանդեմիայից դուրս գալու ճանապարհի գրեթե 60 տոկոսը, սակայն կորոնավիրուսի նոր շտամների և այլ անսպասելի խոչընդոտների հայտնվելը կարող է զգալիորեն հեռացնել պանդեմիայի ավարտը: Корреспондент.net-ի փոխանցմամբ՝ այս մասին շվեյցարական Blick պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։

ԱՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ ասել, որ պանդեմիան շուտով կավարտվի, վաղ է։

Սվամինաթանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ աշխարհի որոշ մասերում պատվաստված բնակչության տոկոսը շատ բարձր է՝ 70-80 տոկոս, մինչդեռ մյուսներում, օրինակ՝ Աֆրիկայում, ամբողջությամբ պատվաստված է բնակչության 4 տոկոսից պակաս:

«Որքան երկար համակերպվենք նման իրավիճակի հետ, այնքան մեծ է նոր տարբերակների առաջացման հավանականությունը», – հայտարարել է նա:

Գիտնականը կոչ է արել եղած բոլոր դեղամիջոցներն օգտագործել ամբողջ աշխարհում պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար: