Զինել, թե չզինել․ սահմանամերձ գյուղերի բնակիչներին հրազեն տրամադրելու օրակարգը՝ բյուրոկրատիայի գերի․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Շուռնուխում բնակիչները չունեն մարտական զենք, նրանց քթի տակ ծառայություն իրականացնող ադրբեջանցի զինվորականները՝ ունեն։ Նույն իրավիճակն է Որոտանում և սահմանամերձ դարձած այլ բնակավայրերում։

Բազմաթիվ են դեպքերը, երբ զինված ադրբեջանցիները գողացել են անասնապահների հոտը և այլն։ Միգուցե այդպես չլիներ, եթե այդ մարդիկ զինված լինեին։ Նրանք առնվազն կունենային անվտանգության զգացողություն։ Այսպիսի հիմնավորումներ փետրվարին ներկայացնում էր իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար, ովքեր փաստացի բնակվում կամ հաշվառված են այդ բնակավայրերում, ըստ մեր ստեղծած նախագծի՝ հնարավորություն կընձեռվի տրամադրել ակոսափող որսորդական զենքեր»,- փետրվարին հայտնել էր Խաչատրյանը։

Հիմա Խաչատրյանը բացատրում է, որ նախագիծը քննարկումների փուլում է։

Առհասարակ տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներ են գործում զենք կրելու համար։ Ամենահեշտ ընթացակարգը սահմանում է ԱՄՆ օրենսդրությունը։ Այնտեղ զենք կարելի է գնել երկու պարզ քայլով՝ անցնել քրեական գործունեության մեջ հնարավոր ներգրավվածության ստուգում և գնել զենք։

Այլ երկրներում դա կարող է տևական ժամանակ պահանջել ու բարդ մեթոդաբանությամբ իրականացվել։ Ավելին, որոշ երկրներում զենք ունենալու համար պետք է անցնել այդ զենքն օգտագործելու հատուկ դասընթաց։

Հայաստանում կարգավորումներն ավելի նման են ռուսական տարբերակին։ Այստեղ հնարավոր է զենք գնել, բայց պետք է ունենալ որսորդական լիցենզիա, և գնվող առաջին զենքն էլ պետք է լինի ողորկափող։ Միայն 5 տարի ողորկափող զենք օգտագործելուց հետո քաղաքացին կարող է դիմել ակոսափող զենքի թույլտվության համար, քանի որ ակոսափող հրազենն իր բնութագրերով ավելի մոտ է մարտական զենքին։

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Factor TV-ի հետ զրույցում հիշեցնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում սահմանային գյուղերի բնակիչներին խրախուսել են պայմանագրային ծառայության անցնել։ Օհանյանը նաև նշում է, որ չպետք է վախենալ մարդկանց զենք տալուց։

Նման որոշման ընդունումը, սակայն, կախված է լինելու իշխանական մեծամասնության դիրքորոշումից։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արմեն Խաչատրյանը, որը նմանատիպ նախագծի հեղինակն էր, բացատրում է, որ իրենք հնարավոր են համարում ոչ միայն սահմանամերձ գոտում, այլև ամբողջ Հայաստանում նման ծրագրի իրականացումը։ Ժամկետները, սակայն, հստակ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան