Արսեն Թորոսյանն ու Շիրակի մարզպետի տեղակալը ներկա են եղել «Սուր իշեմիկ կաթվածի բուժում» պետական ծրագրի գործարկման փուլի մեկնարկին

Լուրեր

09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն ու ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ներկա են եղել Գյումրու բժշկական կենտրոնում «Սուր իշեմիկ կաթվածի բուժում» պետական ծրագրի գործարկման փուլի մեկնարկին, մասնագիտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, և կենտրոնը շուտով լիարժեքորեն կկարողանա պետպատվերի շրջանակներում բուժել ինսուլտով հիվանդներին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

«Մասնագետների գնահատմամբ՝ ծրագրի մեկնարկը հնարավորություն կտա սուր իշեմիկ կաթվածի դեպքում հիվանդին բժշկական օգնություն տրամադրել ժամանակին, քանզի այսպիսի հիվանդությունների բուժման մեջ առաջնային կարևորություն ունի ժամանակին միջամտություն կատարելը։

«Ծրագրի իրականացմամբ հնարավորություն կունենանք հիվանդներին օգնելու առանց ուշացման, քանի որ նրանք սահմանափակ ժամանակ ունեն՝ ընդամենը մի քանի ժամ, այլապես հաշմանդամ մնալու հավանականությունն է մեծանում, մահվան ելքերն են ավելի շատ»,- նշել է Գյումրու բժշկական կենտրոնի նյարդանոթային բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը։

Ամիսներ առաջ թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմամբ ծրագրի մեկնարկը տրվեց։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք»,- ասված է հաղորդագրությունում: