Անիի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Հասարակություն
09.10.2021 | 10:18Ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
«Հոկտեմբերի 5-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Անիի բաժին։ Նրա տանը կից կառույցում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերել են թղթե արկղով կես կիլոգրամից ավելի դեղնականաչավուն չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված և նույն բույսի չորացված ցողուններ։
Ըստ 34-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է վայրաճ կանեփի թփերից ու թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար։ Հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում: