Սպառնալիքով, ռազմական ուժով կարո՛ղ են պարտադրել ՀՀ-ին՝ միջանցք տալ․ ադրբեջանցիները 10%-ն արդե՛ն վերցրել են․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, Հայաստանն ու Իրանը տարածաշրջանում միակ պետություններն են, որ հստակ դեմ են արտահայտվում միջանցքի տրամադրմանը։ Ինչքանո՞վ է ծանրակշիռ Իրանի դերակատարումը ՀՀ-ից միջանցքի ստացում թույլ չտալու հարցում։ Երբ տեսնում ենք՝ ինչպիսի գերտերությունների հետ գործ ունենք, թերևս, ՀՀ-ի դերի մասին չխոսենք բացի պարզ ընդդիմանալուց՝ չեն երևում այն գործիքները, որոնցով հնարավոր է զսպել միջանցքի պարտադրանքը։ Իրա՞նն է թիվ մեկ գործոնը, որ հետ է պահում թուրքերին ու ադրբեջանցիներին զիջումներ կորզելուց։

-Տեսե՛ք, ինչքան էլ տարօրինակ է՝ բոլորը գիտեն, որ խաղի մեջ հիմա ամենաթույլ օղակը ՀՀ-ն է, եթե համեմատում ենք Ադրբեջանի հետ, էլ չեմ խոսում՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան, որոնց պարագայում հասկանալի է՝ տարբեր քաշային կատեգորիաներում ենք։ Սակայն փաստը մնում է փաստ, որ գրեթե ամեն ինչ կախված է ՀՀ կառավարության դիրքորոշումից։ Եթե ՀՀ կառավարությունը որևէ պատճառով համաձայնվում է, որ ստեղծվի միջանցք, այսինքն՝ Ադրբեջանից դեպի Նախիջան Սյունիքի մարզի տարածքով, և հնարավոր լինի երթևեկել առանց որևէ հայկական ներկայության, նույնիսկ՝ բացառությամբ ռուսական ներկայության, եթե ՀՀ-ն սրան համաձայնվում է, ապա Իրանը որևէ կերպ չի կարող կանխել այդ միջանցքի ստացումը։ Այսինքն՝ չի կարող Իրանը գալ և ասել՝ չնայած ՀՀ-ն, ՌԴ-ն և Ադրբեջանը եռակողմ համաձայնվում են տրամադրել միջանցք, սակայն ես դրան դեմ եմ և քայլեր եմ ձեռնարկում՝ դա թույլ չտալու համար։ Եթե ՀՀ-ն համաձայնվում է, ապա հավատացնում եմ Ձեզ՝ ոչ ոք ոչինչ անել չի կարող։

-Պարադոքսալ է, երբ փաստացի թույլ կողմ համարվողի դիրքորոշումն այստեղ չափազանց կարևոր է։ Այդպե՞ս հասկանանք։

-Հասկանալի է, որ մեզ կարող են պարտադրել, մեզ կարող են սպառնալ նույնիսկ ռազմական ուժի կիրառմամբ։ Չմոռանանք, որ երբ 2021 թվականի ապրիլի 21-ին, երբ Ալիևը հայտարարեց, որ ՀՀ-ն եթե չտրամադրի «Զանգեզուրի միջանցքը» իր ցանկությամբ, ուժով կվերցնեն այն, ապա դրանից 20 օր հետո ադրբեջանցիները մի քանի կիլոմետր Սյունիքի մարզում առաջ եկան՝ մայիսի 12-13-ն էր դա։ Եվ եթե հիշենք, որ Սյունիքի մարզն ընդամենը 30-35 կիլոմետր է միջինում, ապա կարելի է ասել, որ այդ միջանցքի տասը տոկոսն ադրբեջանցիներն արդեն ուժով վերցրել են։ Ինձ թվում է՝ սա հստակ ցուցիչ է ՀՀ-ի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքի, որ եթե ՀՀ-ն չհամաձայնվի միջանցքի տրամադրմանը բանակցություններով, ապա կարող են դիմել ուժի, և մայիսի 12-13-ին 3-4 կիլոմետր առաջ գնալով Սյունիքի մարզում՝ Ալիևն ակնարկում էր, որ ինքը միայն չի խոսում ուժի դիմելու մասին, ինքը կարող է նաև դա իրականացնել։

-Ադրբեջանի կողմից ուժի կիրառումով Սյունիքում միջանցք վերցնելու ռիսկ դեռ առկա՞ է։

-Այդ ռիսկը կա։ Հիմա տեսեք՝ խնդիրը որն է․ եթե մեզ սպառնում են ռազմական ուժի կիրառմամբ, սակայն մենք չենք համաձայնվում, օրինակ՝ դիմում ենք Իրանին և ասում, որ մենք չենք ցանկանում տրամադրել միջանցք, սակայն մեզ սպառնում են, որ չտրամադրելու դիմաց մեր նկատմամբ կկիրառեն ռազմական ուժ, կարո՞ղ եք մեզ օգնել՝ դիմակայելու ռազմական սպառնալիքին։ Այս համատեքստում, ինձ թվում է, Իրանը քննարկում կունենա ՌԴ-ի հետ, որովհետև ինձ համար մեկ բան հստակ է․ առանց ՌԴ-ի հետ նախապես քննարկման՝ Իրանը որևէ կտրուկ քայլի չի գնա Հարավային Կովկասում։ Կախված այդ քննարկումների արդյունքներից, եթե ՌԴ-ն ասի՝ Իրանն ազատ է որոշակի քայլեր անելու, կարող ենք որոշակի քայլեր տեսնել, առնվազն՝ բանակցությունների մեկնարկ Հայաստան-Իրան ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության վերաբերյալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան