Մտահոգիչ են Արցախից բռնազավթված տարածքներում ադրբեջանցիների ամրացումները. Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Սյունիքում ստեղծված սպառնալիքներն ու ռիսկերը շարունակում են պահպանվել»,- ԱԺ ճեպազրույցում անդրադառնալով Սյունիքի մարզ կատարած իր այցին՝ այս մասին հայտնեց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով, Ադրբեջանն իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում բավականին ակտիվ շինարարության մեջ է։ Այդ շինություններն ունեն և ռազմական, և քաղաքացիական նշանակություն։

«Շատ մտահոգիչ է, բռնազավթված տարածքներում Ադրբեջանի ամրացումները, որոնք կապված է սահմանապահ զորամասերի տեղակայման ու ամրաշինական ենթակառուցվածքների աշխատանքների հետ։ Այլընտրանքային ճանապարհը, որը կառուցվում է, մի քանի հարցեր կլուծի, սակայն Սյունիքի անվտանգության հարցը ամբողջական չի լուծի»,- ասաց պատգամավորը։

Երկրորդ կարևոր հարցը, որն առանձնացրեց Աբրահամյանը, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովում քննարկված առաջարկն է, որը վերաբերում է ուժային կառույցների ղեկավարների խորհրդարան գալուն։

«Իշխանությունը համառ ջանքեր է իրականացնում, որպեսզի ուժային կառույցի ղեկավարները որևէ պարագայում չգան խորհրդարան ու չպատասխանեն հարցերին։

Ակնհայտ է, որ կա հանրային պահանջ, նույն պահանջն առկա է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ մարդկանց հետո որևէ ձևաչափով քննարկում անցկացնելու և հանրության, մեզ համար մտահոգիչ պատասխաններ ստանալու։

Իշխանությունների այս մոտեցումն ավելի է խորացնում այն մտահոգությունը, որ անվտանգության համակարգում նախատեսված վերակազմավորումները չեն իրականացվում, ուժային կառույցներն ասելիք չունեն և խուսափում են մեր տեսադաշտում հայտնվելուց»,- նշեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: