Հռոմի Լա Սապիենցա համալսարանում մեկնարկել է հայագիտության դասընթացը

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հռոմի Լա Սապիենցա համալսարան: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Իտալիայում առաջատարներից համարվող և 700 տարվա պատմություն ունեցող Լա Սապիենցան նաև Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկն է: Միջազգային վարկանիշային աղյուսակներում այն լավագույն կրթական հաստատությունների շարքում է հատկապես հնագիտության, դասական և հնագույն պատմության, արվեստի և հումանիտար գիտությունների, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և աէրոտիեզերական ինժեներիայի մասնագիտացումներով:

Հայաստանի նախագահի այցի ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լա Սապիենցա համալսարանի միջև, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվել է համալսարանում հայագիտություն դասերի մեկնարկի մասին: Փաստաթուղթը ստորագրել են Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը և Լա Սապիենցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին։

«Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ իրադարձություն է։ Հպարտ եմ ասել, որ Հայաստանն աշխարհի հնագույն և յուրահատուկ երկրներից է, որը հազարավոր տարիների իր գոյության ընթացքում մեծ գիտելիք է կուտակել, և մեր պարտքն է այդ գիտելիքը կիսել ուրիշների հետ։

Կյանքում մենք կիսում ենք գիտելիքը, հույզերը, սերը։ Առանց դրա մենք չենք կարող մարդ լինել, -ասել է նախագահ Սարգսյանը։ -Ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այստեղ, ոչ թե որպես նախագահ, այլ պարզապես որպես հայ մարդ, որպես մեկը, ով կարևորում է գիտելիքը, կրթությունն ու գիտությունը, կարևորում է, որ Հռոմի սրտում՝ այս համալսարանում, լինելու են հայագիտության դասեր։ Գուցե սկզբում դասավանդվի միայն հայոց լեզու, հետո շրջանակը կարող է ավելի ընդլայնվել: Սա կդառնա շատ կարևոր կապ, որը կկամրջի ոչ միայն ներկայիս Հռոմն ու Երևանը, այլև կլինի կամուրջ պատմության մեջ, երբ հազարավոր տարիներ առաջ մեր երկու ժողովուրդներն արդեն փոխառնչություններ ունեին։ Հուսով եմ, որ այս փոքր մեկնարկը մեծ նախաձեռնության սկիզբ կդառնա։ Եվ ես կարող եմ հավաստիացնել, որ կլինեմ նրանցից մեկը, ով լիարժեք կերպով կաջակցի այս մեկնարկին»:

Նախագահ Սարգսյանը համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենիի հետ քննարկել է հայագիտության դասընթացի ընդլայնմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Լա Սապիենցա համալսարանում 2000-ականների սկզբից գործել է հայագիտական ամբիոն: Հայագիտությունն Իտալիայում խոր արմատներ ունի, Իտալիայի 6 համալսարաններում տարիներ շարունակ գործել են, որոշներում այսօր էլ գործում են հայագիտական ամբիոններ: Լա Սապիենցա համալսարանի հայոց լեզվի և մշակույթի ամբիոնը վերջին տասը տարիներին չի գործել ֆինանսավորման բացակայության պատճառով: Վերջին մեկ տարում հատկապես Իտալիայում Հայաստանի դեսպանությունը մեծ աշխատանք է կատարել հայագիտության ամբիոնի վերաբացման ուղղությամբ, և կողմերի ջանքերի շնորհիվ, համալսարանի՝ բարձր վարկանիշ ունեցող Classics and Ancient History դեպարտամենտում կսկսվի հայագիտության դասավանդումը: