Կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ցուցանիշով Վրաստանն աշխարհում 14-րդ տեղում է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Համավարակի սկզբից ի վեր 100,000 բնակչի հաշվով կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ցուցանիշով Վրաստանն աշխարհում զբաղեցնում է 14-րդ տեղը։ Այս մասին հրապարակում է արել New York Times-ը՝ հիմնվելով Our World In Data-ի վիճակագրության վրա, հաղորդում է aliq.ge-ն։

Վրաստանում մահացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով կազմում է 246 մարդ: Ընդհանուր առմամբ՝ երկրում համաճարակի հետևանքով մահացել է 9,134 մարդ:

Հրապարակման համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր մահերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Պերուում, որտեղ 100,000 բնակչի հաշվով մահացել է 614 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 199,559 է:  Երկրորդ տեղում Բոսնիա-Հերցեգովինան է՝ 327 մահ 100,000 բնակչի հաշվով, իսկ Հյուսիսային Մակեդոնիան երրորդ տեղում է՝ 324 մահ 100,000 բնակչի հաշվով:

Վիրուսի տարածման մակարդակով, համաճարակի սկզբից ի վեր, Վրաստանը աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը 100 հազար բնակչի հաշվով:

Ըստ պարբերականի՝ երկիրը վարակման  մակարդակով ունի՝ 16,768 դեպք՝ 100,000 բնակչի հաշվով: Վրաստանում ընդհանուր առմամբ վարակվել է 623.830 մարդ:

Վարակման ցուցանիշով առաջին տեղում Սեյշելյան կղզիներն են`100 հազար բնակչի հաշվով 22,152 դեպք, որին հաջորդում է Չեռնոգորիան` 21,501 դեպքով, որին էլ հաջորդում է Անդորրան`100 հազար բնակչության հաշվով 19,813 դեպքով: