Հարկերը հասան Netflix-ի ֆիլմերին, ֆեյսբուքյան գովազդներին ու էլեկտրոնային գրքերին. վերահսկման մեխանիզմները՝ տարակարծությունների առիթ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Համացանցում գովազդ, կրթության ոլորտի ծառայությունների մատուցում, էլեկտրոնային գրքերի կամ ֆիլմերի վճարովի ծառայություններ․ այս ամենը շուտով կհարկվի։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների հարկումը, եթե դրանք մատուցվում են ֆիզիկական անձին Հայաստանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերության կողմից:

Նախագիծը միանշանակ չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից: Պրոդյուսեր և կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը շեշտում է՝ հարկային բեռի ավելացման պարագայում պետք է հստակ լինեն հասցեատերերն ու այն, թե ինչին է նպաստելու այդ փոփոխությունը: Ռեժիսորի կարծիքով՝ մի շարք հարթակներ, որոնց մատուցած ծառայությունների գինը Հայաստանում չնչին է, կնախընտրեն փակվել, քան իրենց շահույթի որոշ տոկոսից զրկվել:

Հովհաննես Գալստյանը վստահ չէ նաև, որ հարկերից գոյացած միջոցները արդյունավետ կտնօրինվեն: Նա նկատում է՝ կառավարությունից չեն էլ ասում, թե այդ գումարներն ուր են ուղղվելու:

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն էլ նշում է՝ իրենք տարիներ շարունակ պայքարել են այն բանի համար, որ գրքի հանդեպ պետության վերաբերմունքն այլ լինի, որ գիրքը չհարկվի այնպես, ինչպես մյուս բոլոր ապրանքները: Իսկ օրենսդրական այս նախաձեռնությունը, կարծես, ավելի անմխիթար է դարձնում պատկերը:

Քանի որ էլեկտրոնային գրքի շուկայում օրենսդրական բացեր կային, գրականագետի խոսքով, առաջատար հրատարակիչները մինչ օրս խուսափել են այդ դաշտում ակտիվ գործունեություն ծավալել: Արքմենիկ Նիկողոսյանը հույս ունի, որ նոր նախագիծը կզսպի դաշտում ապօրինի գործունեություն ծավալողներին, որոնց դեմն առնել չի հաջողվել անգամ դատական գործընթացների միջոցով:

Երգիչ, երգահան Վահագ Ռաշի համար էլ հասկանալի չէ, թե պետությունն ինչպես է վերահսկելու ֆիզիկական անձի և Հայաստանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերության միջև փոխհարաբերությունները, ֆինանսական հոսքերի շրջանառությունը: Երգիչը կոչ է անում հնարավորինս հստակեցնել և մանրամասնել՝ ինչ մեխանիզմներ է պատրաստվում կիրառել պետությունը:

Նշենք նաև, որ նախագիծը չի վերաբերում այն ապրանքներին և ծառայություններին, որոնք ձեռք են բերվում էլեկտրոնային հարթակով, բայց մատակարարվում են ֆիզիկապես: Խոսքը բացառապես այնպիսի էլեկտրոնային ծառայությունների մասին է, որոնց մատուցումը հնարավոր է միայն համացանցի հեռահաղորդակցական ցանցի միջոցով:

Նախագիծը դեռևս օրենքի ուժ չի ստացել, այն կսկսի գործել երկրորդ ընթերցմամբ Աժ-ում ընդունվելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան