Չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժումը կարող է դառնալ վճարովի

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ես նկատում եմ, որ մարդիկ կան, որոնք շարժում են սկսել կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու համար։ Ասում են՝ ինչի պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն և գնան անվճար բուժվեն։ Եվ ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնն ավելի բարձր է հնչելու»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունում Factor.am-ի աղբյուրը հայտնում է, որ նիստից հետո Փաշինյանը փակ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ։ Քննարկվել և, ըստ այդմ, նախնական որոշում են կայացրել, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի ստացիոնար բուժումը կարող է դառնալ վճարովի: Մեկ պացիենտի ստացիոնար բուժումը կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից, ըստ մեր աղբյուրի, կազմում է նվազագույնը 700․000 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում, դիմելով առողջապահության նախարարին, կառավարության անդամներին ու իրավապահ մարմիններին, խիստ հրահանգներ տվեց՝ անդրադառնալով որոշ շրջանակների կողմից հակապատվաստումային քարոզչություն անելուն:

«Գնացեք լուծե՛ք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք լուծե՛ք, շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Վերաբերում է դահլիճում նստած բոլորին, որ գալիս ասում եք՝ էս ինչ աշխատողը վախենում է պատվաստվի։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ»,- հանձնարարեց վարչապետը:

 

Արփի Հակոբյան