Քաղաքական անշնորհքություն է ընտրություններից կարճ ժամանակ անց իշխանափոխություն պահանջելը. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Համաձայն չեմ այդ ձևակերպման հետ: Արցախի մեր հայրենակիցների պայքարը՝ ինքնորոշման սկզբունքի հիման վրա, մտել է նոր փուլ: Այսօր աշխարհում և մեր տարածաշրջանում ստեղծվել է իրավիճակ, որ մեզ հնարավորություն է տալիս լուծել  այն խնդիրները, որ հետապնդել ենք տարիներ ի վեր: Կորուստներ ունենք, և այդ կորուստների վերականգնմամբ ենք զբաղված: Այնպես որ այդ տերմինները անընդունելի են»,- Factot.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարը բանակցային գործընթացում ոչ թե սուբյեկտ է, այլ վերածվել է օբյեկտի, և որ ծնկած վիճակում հարմար չէ բանակցել:

«Կան բաներ, որոնց մասին չես կարող հայտնել հրապարակավ, բայց դրանք չտեսնելու համար պետք է  քաղաքականապես կույր լինել: Չեմ կարծում, թե Ռ. Քոչարյանը կամ Ս. Սարգսյանը քաղաքականապես կույր են, նրանք լավ էլ տեսնում են, բայց շահարկում են իրավիճակը, որ մենք չենք կարող այս պահին իրենց խոսքին համարժեք հակադարձել», նշեց պատգամավորը:

Անդրադառնալով իշխանափոխության համար պայքարի նոր փուլի, այդ թվում նաև փողոցային պայքարի վերսկսման մասին ընդդիմության հայտարարություններին և ակտիվությանը ՝ Աղազարյանն ընդգծեց. «Քաղաքական անշնորհքություն է ընտրություններից կարճ ժամանակ անց իշխանափոխություն պահանջելը»:  Նա նաև հավելեց, որ գոնե 100 օր պետք է «ձենները կտրեին, բայց ընտրություններից գրեթե մեկ ամիս հետո սկսեցին իրենց գործողությունները, քանի որ իրենց չարագույժ կարծիքներն իրականություն չդարձան»:

Մանրամասները՝ տեսանյութում: