Ոստիկանությունը բերման է ենթարկում բարձրախոս օգտագործելու համար. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես այստեղ էի եկել միայն նրա համար, որովհետև ոստիկանությունը զգուշացրել էր, որ բարձրախոս օգտագործելու համար բերման են ենթարկելու ակցիայի մասնակիցներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության շենքի դիմաց ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը:

«Ինքներս գիտեք, որ նման կարգավորում չկա: Եկել էի հույս ունենալով, որ այստեղ մարդկանց ներկայությունը կստիպի ոստիկանությանը զերծ մնալ անօրինական գործողություններ իրականացնելուց: Արդեն մի քանի հոգու բերման են ենթարկել. Մեկին ռուպռ ունենալու համար, մյուսին հենց այնպես լրագրողներին հարցազրույց տալու համար: Հիմա իմ ձեռքին ռուպռ չկա, բայց եթե Հայաստանում մարդկանց բերման են ենթարկում ռուպռով խոսելու համար, ոստիկանությունը պետք է համարի, որ ես հիմա ռուպռով եմ խոսում: Եթե իմ ընկերներին բերման են ենթարկում հողատու և դավաճան ասելու համար, ես կրկնում եմ այդ բառերը:

Եթե մարդուն բերման եք ենթարկում հարցազրույց տալու համար, ես հիմա հարցազրույց եմ տալիս: Ո՞նց եք որոշում՝ ում եք բերման ենթարկում: Ինչո՞ւ ինձ բերման չեք ենթարկում: Ձեզ զանգում են, ասում են՝ էս մարդուն բերման ենթարկե՞ք:

Ինչի՞ց էինք մենք ուզում ազատվել, երբ համատարած փողոցներ էինք փակում: Եվ կարողացա՞նք ազատվել, թե՞ ավելի վատ վիճակում հայտնվեցինք: Դուք երբևէ տեսե՞լ եք, որ մարդում ռուպռով խոսելու համար  բերման ենթարկեն»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ ակցիային ընդամենը 10-15 երիտասարդներ էին մասնակցում. «Հայաստանում կա վարվող քաղաքականության դիմադրություն և այդ դիմադրության սերմերը պետք է փայփայել, մեծացնել և ցույց տալ, որ այս քաղաքականությունը Հայաստանում չի հաջողելու»:

Նշենք, որ նախքան երիտասարդներից մի քանիսին բերման ենթարկելը, ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով նշեց, որ իրենք հավաքվել են իրենց բողոքը հայտնելու Նիկոլ Փաշինյանի այն  հայտարարության վերաբերյալ,  ըստ որի՝ վերջին 30 տարում Շուշիում ոչինչ չի կառուցվել: Ոստիկանները բերման ենթարկեցին ոչ միայն բարձրախոսով խոսողին, այլ նաև լրագրողներին հարցազրույց տվող ՀՅԴ-ական երիտասարդին:

Մանրամասները՝ տեսանյութում: