Ո՞վ է ռազմական բախումն սկսելու․ ձգանը կարող է միջանցքի հարցը դառնալ․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Պարո՛ն Խուրշուդյան, Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին օրերին լարվածություն կա՝ երկու կողմից մեծածավալ զորավարություններ են, փոխադարձ սպառնալիքներ, կարծես ահազանգ լինեն Հայաստանի համար մոտալուտ վտանգի մասին։ Լավրովի հետ հանդիպման նպատակով Մոսկվա է այցելել Իրանի արտգործնախարարը նա ուշագրավ հայտարարություն է արել, որ Լավրովի հետ քննարկելու է Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։ «Հույս ունենք՝ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։ Ո՞վ և ո՞ւմ սահմաններն է պատրաստվում փոխել, Իրանի անհանգստությունները որտեղի՞ց են գալիս՝ ունի տեղեկություններ, որ փորձ է արվելու ճեղքե՞լ ՀՀ-ի տարածքը։

-Ես չեմ կարող բացառել նաև այդ տարբերակը, որ Իրանն ունի անհանգստություններ այն խոսակցություններից և, գուցե, տեղեկություններից, որ պատրաստվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Հիմա՝ արդյո՞ք դա պարզապես մտահոգություն է, որ այդ բացումը կարող է ՌԴ-ի հովանավորությամբ տեղի ունենալ, թեկուզ՝ խաղաղ ճանապարհով, բայց որն իհարկե իր շահերին է վնասում։

-Եվ հետաքրքիրն այն է, որ Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստանի արձագանքին է սպասում՝ տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխության վերաբերյալ։ ՌԴ-ն կարո՞ղ է իներտ վերաբերվել ադրբեջանա-թուրքական հնարավոր գործողությանը։

-Մի քանի տարբերակ կա, և բոլորը պետք է քննարկվի, որպեսզի հասկանանք։ Առաջին՝ Իրանը թույլ չի տա և ուզում է հասկացնել, որ ռազմական միջամտություն կգործի, և դրա մասին բացահայտ ասել է, որ եթե ՀՀ-ն չկարողանա ապահովել իր տարածքային ամբողջականությունը, ապա Իրանը թույլ չի տա տարածքային ամբողջականության խախտում։ Այսինքն, նրա դիրքորոշումն է՝ անկախ նրանից՝ ՀՀ-ն կկարողանա՞, թե՝ ոչ, Իրանը թույլ չի տա դա։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե Ադրբեջանն ու Թուրքիան հանկարծ ռազմական գործողություն նախաձեռնեն, այսպես կոչված, միջանցքը բացելու հետ կապված, իսկ նման վտանգի մասին ես բարձրաձայնել եմ նաև Factor TV-ում, որևէ կանխարգելիչ բան չկար այդ պահին։ Իրանը դեռ չէր սկսել իր զորավարժությունները, ՌԴ-ից էլ ոչ մի հույս չկա, կարող էր ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում «ապաշրջափակում» է գրված, Ադրբեջանն էլ հասկացել է այդպես և հարձակվել։ ՌԴ-ն որևէ արժեք, պայմանավորվածություն, որևէ ռազմավարական շահ չունի՝ նրա վերնախավը։ Այսինքն՝ չունենք երաշխիք, որ այդպիսի արձագանք կունենա։ ՌԴ-ն կարող է անորոշ վարքագիծ դրսևորել, հիշում եք՝ Մեղրիում ռուսական անցակետ դրեցին, հետո՝ հանեցին։ Միգուցե՝ Իրանը դրա համար է մտահոգ և այդ պատճառով մտավ խաղի մեջ։

-Այսպիսով՝ Իրանը փորձում է հասկանա՞լ տարածաշրջանում առկա տրամադրությունները։

-Այո՛, բայց մենք պետք է հասկանանք, որ գլոբալ իմաստով այս ամենը բերելու է Իրանի ներքաշմանը շատ ավելի լուրջ ռազմական բախման մեջ, պետք է հասկանանք՝ ո՞վ է սկսելու այդ ռազմական բախումը։ Եթե Իրանը պետք է սկսի, բնականաբար՝ ինքն ակնհայտորեն հարվածի տակ է ընկնելու։ Եթե ինքը չի սկսելու, արդյո՞ք Ադրբեջանը պետք է հարձակվի Իրանի վրա, դա մի քիչ տարօրինակ է, չէ՞, հնչում, հնարավոր չէ նման բան։ Թուրքիան պատճառ չունի Իրանի վրա հարձակվելու։ Իսրայելը հարձակվելու պաշտոնական պատճառ չունի։ Այստեղ ձգանը կարող է լինել միջանցքի հարցը, այսինքն՝ եթե կա նման մտավախություն և ինֆորմացիա, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում էին հարվածել Մեղրիին և ինքը միջամտելու էր, այդ ժամանակ իր միջամտությունը կարող է լինել բավականին բացատրելի և հիմնավոր՝ միջազգային իրավունքի տեսակետից։

ՀՀ-ն պաշտոնապես կդիմեր և կաջակցեր այդ քայլին։ Այդտեղ եթե բախում էր տեղի ունենալու, դրա զարգացումներն արդեն, թե ինչպես պետք է տեղի ունենար, արդյո՞ք Թուրքիան կհարվածեր Իրանում միջուկային օբյեկտների, թե՞ Իրանը կհարվածեր։ Այ՝ դրանից կարող է օգտվեին արտատարածաշրջանային ուժերը, որոնց մասին Իրանը բարձրաձայնում է, Իրանին հարվածելու և միջուկային ծրագիրը վերացնելու համար, իսկ այդ հնարավորությունը կա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան