Համաշխարհային բանկը ՀՀ համար մինչև 6,1% տնտեսական աճ է կանխատեսել

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Համաշխարհային բանկը (ՀԲ) գրեթե կրկնակի անգամ մեծացրել է 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով մինչև 6,1%-ի։ Այս մասին ասված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետկորոնավիրուսային վերականգնման վերաբերյալ ՀԲ զեկույցում:

Նշվում է, որ տնտեսության վերականգնումը կապված է ոչ թե կառուցվածքային փոփոխությունների (արդյունաբերական աճ, նոր գործարանների բացում և այլն), այլ մասնավոր սպառման վերականգնման հետ, որոնք ժամանակավոր դադար էին գրանցել ճգնաժամային շրջանում, այդ թվում՝ պղնձի համաշխարհային գների աճի, զբոսաշրջիկների ներհոսքի, ինչպես նաև բյուջեի միջոցներով կապիտալ շինարարության ակտիվացման հետ: 2020 թվականին երկրի տնտեսությունը կրճատվել էր 7,4%-ով՝ կորոնավիրուսային համաճարակի և 44-օրյա պատերազմի արդյունքում:

2021 թվականի վերականգնումը սպասվածից արագ է ընթանում․ առաջին կիսամյակում՝ 4.9%-ով, և մինչև 2022 թ. կեսերը տնտեսությունը կարող է վերադառնալ մինչճգնաժամային մակարդակի:

Այնուամենայնիվ, ՀԲ փորձագետները նշում են, որ զարգացած երկրների համեմատ՝ Հայաստանում ցածր է պատվաստումների մակարդակը և բարձր է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճը: Նշվում է, որ համաճարակային և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են ազդել տնտեսության վերականգնման վրա:

Զեկույցում ասվում է, որ պետությունը հատկացրել է 25 ծրագիր կարիքավոր ընտանիքներին և ձեռնարկություններին աջակցելու համար, ինչի արդյունքում պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 67%-ի: Այնուամենայնիվ, այն բոլոր ցուցանիշներով մնում է վերահսկելիության սահմաններում:

Վերահսկելի են մնում նաև բանկային հատվածի ռիսկերը՝ շնորհիվ դրանց կապիտալի հուսալիության։ Հիմնականում տնտեսությունը վերականգնվում է առևտրի ու ծառայությունների հաշվին, մինչդեռ գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտում աճի տեմպերն այդքան բարձր չեն եղել։

Տաթև Ֆռանգյան