«Խիստ շահագրգռված ենք, որպեսզի պետություն-մասնավոր համագործակցության բանաձևը տարածվի մեր երկրում». ՀՀ կառավարության և լեհական «Simed Construction» ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և լեհական «Simed Construction» ընկերության միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և «Simed Construction» ընկերության գործադիր տնօրեն, «Simed group» ընկերությունների խմբի նախագահ Բոգուսլավ Շիկորսկին: 
Հուշագրի համաձայն՝ կողմերը կզարգացնեն պետություն-մասնավոր ձևաչափով համագործակցությունը (PPP) ջրամբարաշինության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը և «Simed Construction» ընկերության գործադիր տնօրեն Բոգուսլավ Շիկորսկին մտքեր են փոխանակել երկկողմ գործակցությանը վերաբերյալ, անդրադարձել հեռանկարային ծրագրերին և առաջիկա անելիքներին: 

Կարեն Կարապետյանը ողջունել է «Simed Group» ընկերությունների խմբի մուտքը Հայաստան՝ նշելով. «Տեղյակ եմ, որ ակտիվ բանակցություններ եք ունեցել, և չափազանց խելացի ու պրոգրեսիվ թիմ ունեք, որովհետև ճիշտ ժամանակին և ճիշտ երկիր եք եկել: Պետություն-մասնավոր համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է, և մենք չափազանց ճկուն ենք լինելու այս հարաբերությունները ձևավորելու հարցում, քանի որ շահագրգռված ենք, որպեսզի համագործակցության այս բանաձևը տարածում ստանա մեր երկրում: Ջրային տնտեսության ոլորտը մեր առաջնահերթությունների շարքում է»:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար և կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ Բոգուսլավ Շիկորսկին նշել է. «Simed Group» ընկերությունների խումբը ներկայացնում է լեհական մի քանի ընկերություն և իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք Դուք նշեցիք որպես առաջնահերթություն: Շատ արդյունավետ է համագործակցությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, և այն շարունակելու մեծ հնարավորություն ենք տեսնում՝ ինչպես ջրամբարների, այնպես էլ էներգետիկայի ոլորտներում»:

Անդրադառնալով ջրամբարաշինության ծրագրերում փոխգործակցության զարգացմանը՝ Բոգուսլավ Շիկորսկին այն հեռանկարային է համարել և նշել, որ ընկերությունը նախատեսում է կարճ ժամանակ անց՝ 2018 թ. հունիսին, սկսել աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ վաղը նախատեսում են այցելել Վեդի՝ ջրամբարի շինարարության ընթացքին ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար: 
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում՝ «Simed Construction» ընկերության կողքին և աջակցել պետություն-մասնավոր ձևաչափով համատեղ ծրագրերի իրականացմանը: