Այսօր դուք կանգնած եք մեր ապագայի առաջնագծում, և կառավարությունն ամեն ինչ կանի ձեր թիկունքն ամուր պահելու համար. Փաշինյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Լուրեր

04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
04.06.2026 | 11:05
TRIPP-ն արտակարգ հնարավորություններ կընձեռի, հատկապես՝ Հայաստանին․ Մարկո Ռուբիո
04.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
04.06.2026 | 10:58
NBA-ում մեկնարկել է եզրափակիչ շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 10:53
ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ցորեն, գարի և պարարտանյութ
04.06.2026 | 10:48
«Արարատ Մոթորս»-ի գործով հողամասը վերադարձնելն անհնար է․ ընկերությունից կբռնագանձվի 131 մլն դրամ
04.06.2026 | 10:34
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ ԱՄՆ Պետքարտուղարություն
04.06.2026 | 10:28
Ռոման Բերեզովսկին նոր աշխատանք ունի
04.06.2026 | 10:20
Խուզարկություններ՝ 50-ից ավելի հասցեներում
04.06.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 4-ի դրությամբ
04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
04.06.2026 | 09:15
Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման օրերը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, իմ գնահատանքն ու հարգանքն եմ արտահայտում ձեր մասնագիտությանը եւ առաքելությանը:

Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանում, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նվիրված են եղել եւ շարունակում են նվիրված լինել մասնագիտությանը, ասել է, թե աշակերտին, ապագային ու երկրին: Եւ այդ նվիրվածության արդյունքը մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ քաղաքացիների հաջողությունների ու նվաճումների տեսքով:

Ուսուցչի մեծագույն առաքելությունը ոչ միայն կոնկրետ գիտելիք փոխանցելն է, այլեւ սովորել սովորեցնելը, իմանալու, կարողանալու, սովորելու կարեւորությունը աշակերտին ի ցույց դնելը, սովորելը մարդու համար կենսական անհրաժեշտություն դարձնելը եւ հենց սա ենք նկատի ունեցել Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության մեջ սովորելը ազգային կենսակերպ դարձնելու խնդիրը:

Այդ խնդրի արդյունավետ լուծման համար է, որ ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, գործարկել ենք մանկավարժական կադրերի կամավոր ատեստավորման համակարգը: Արդյունքում իրենց որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձն առաջին փուլում կբարձրանա 30-ից 50 տոկոսով: Շարունակական այս գործընթացի արդյունքներով մենք կերաշխավորենք, որ մեր դպրոցներում դասավանդեն բարձրորակ մանկավարժներ՝ միեւնույն ժամանակ լուծելով ուսուցչի նյութական ապահովվածության հարցը:

Այդ խնդրի լուծման համար է, որ նպատակադրվել ենք առաջիկա հինգ տարվա ընթացում 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել, մեր բոլոր դպրոցները ապահովել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներով:

Մենք խորապես համոզված ենք, որ կրթությունն է այն գործիքը, որի միջոցով մեր երկիրը պիտի հաղթահարի իր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները եւ թույլ տվեք պնդել, որ մեր այսօրվա բոլոր դժվարությունները որեւէ կապ ունեն կրթության ոլորտում մեր երբեւէ ունեցած խնդիրների հետ:

Սիրելի ուսուցիչներ,

Այսօր դուք կանգնած եք մեր ապագայի առաջնագծում եւ կառավարությունն ամեն ինչ կանի ձեր թիկունքն ամուր պահելու համար, որպեսզի մեր երեխաների առաջ կարողանաք ընդարձակ բացել իմացության ու կարողության, ասել է թե երջանիկ ապագայի դռները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առիթով»: