Կատարվածը հանցագործության կեղծակերպում էր՝ պահակն ինքն էր այրել իր մեքենան. Ոստիկանություն

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հոկտեմբերի 2-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունից. Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում մեքենա է այրվում. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

«Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց դեպքի վայր: Գերեզմանատան պահակը տարածքում էր:

Նա իրավապահներին հայտնեց, որ մոտ երկու ժամ առաջ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը, ապա ուշքի գալով նկատել է, որ այրվում է իր «ՎԱԶ-2101» մակնիշի առանց համարանիշի մեքենան:
Ոստիկանների առաջին գործը եղավ պահակին տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտման: Տեղազննություն, ականատես-վկաների փնտրտուք, օպերատիվ հարցումներ. մի խոսքով, այն ամենը, ինչ ձեռնարկվում է նման իրավիճակներում, Նաիրիի ոստիկանները փորձեցին: Իսկ առավոտյան քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, որ կատարվածն ընդամենը հանցագործության կեղծակերպում: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 3-ին Զովունու բնակիչ, 48-ամյա պահակը ոստիկանության Նաիրիի բաժնում խոստովանեց, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և անհամարժեք վիճակում` ինքն է հրկիզել մեքենան, իրեն ոչ ոք չի ծեծել և ինքը մարմնական որևէ վնասվածք չի ստացել:

Նախապատրաստվում են նյութեր, պահակի անհամարժեքության աստիճանն ու դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում: