Ռուսաստանի կողմից էլ է արձանագրվել, որ երբևէ խոսք չի եղել Հայաստանի տարածքով որևէ միջանցք տրամադրելու մասին. Արարատ Միրզոյան

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույց է տվել «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը.

-Ինչպե՞ս է Հայաստանը գնահատում  Հարավային Կովկասի ներկա իրավիճակը և ինչպե՞ս է տեսնում տարածաշրջանի ապագան։

-Նախորդ տարի աշնանը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա քաղաքական, տնտեսական, հումանիտար հետևանքները շարունակում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա:

Թեև նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր երկրի  կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից  համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները այդ դարաշրջանի համար։

-Ի՞նչ տեսակետ ունեք տարածաշրջանում կայունության պահպանման գործում  Իրանի դերի մասին։

-Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է, և դրա վառ օրինակ է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումը:  Մենք հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրների բարեկամության և փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլև կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի:

-Իրանի մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ  հենված է տարածաշրջանի գեոպոլիտիկ և աշխարհագրական կարևորության, այլ ոչ տարածաշրջնի էթնիկական և կրոնական հարցերի վրա։ Հայաստանը ինչպե՞ս է գնահատում Իրանի այս մոտեցումը։

-Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:

Հնագույն քաղաքակրթությունների կրողներին՝ ինչպիսին են Հայաստանը և Իրանը, բնորոշ է կրոնական և ազգային հանդուրժողականությունը, փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը, ինչպես նաև ապագայի հանդեպ փոխադարձ պատասխանատվությունը:

-Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումը  «3+3» նախաձեռնության մասին։

-Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.

  • Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական:
  • Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:

-Հայաստանը ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դերը վերջին զարգացումների խնդրում:

-Հայաստանին և Ռուսաստանին  կապում են դաշնակցային փոխհարաբերությունները՝ փոխաջակցության և փոխադարձ պարտավորությունների լայն շրջանակներով:

Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ Լեռնային Ղարաբաղի դեմ 44 օր տևած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը: Ռուսաստանի միջնորդությամբ է ընթանում տարածաշրջանի լարվածության նվազեցմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Ի դեպ, խոսելով ենթակառուցվածքների մասին՝ պետք է փաստել, որ ո՛չ որևէ փաստաթղթում, ո՛չ ենթակառուցվածքների բացման համատեքստում երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին, և սա հստակ արձանագրվում է ոչ միայն հայկական, այլև միջնորդ կողմի՝ Ռուսաստանի կողմից։

Միևնույն ժամանակ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը միջնորդական առաքելությամբ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացում: