Հիմնովին վերանորոգվել է Արթիկի 4-րդ դպրոցի շենքը, որն ուզում էին փակել ու կարի ֆաբրիկա դարձնել

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Այսօր վերաբացվել է Արթիկ քաղաքի կենտրոնում գտնվող թիվ 4 հիմնական դպրոցը, որի շենքը հիմնովին վերանորոգվել է «Հայ Կրթական հիմնարկության» շնորհիվ։

«Հայ կրթական հիմնարկության» ներկայացուցիչների՝ տեր և տիկին Նշան ու Ռուբինա Փիրումյանների, Արմինե Հարոյանի մասնակցությամբ, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Նարեկ վարդապետ Ավագյանի ու Արթիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ, քահանա տեր Սողմոն Միանսյանի օրհնությամբ էլ շահագործման է հանձնվել կրթօջախը։

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը, վերանորոգվել է տանիքն ամբողջությամբ, հատակը, 12 սանհանգույց, մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, դասասենյակները, որոնք կահավորվել են նոր գրատախտակներով, նստարաններով, պահարաններով, փոխվել են 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերի բոլոր պատուհանները, դռները, համակարգչային կաբինետը համալրվել է գույքով, տնօրենի, փոխտնօրենի կաբիենետներն էլ՝ կահույքով։

«Հայ կրթական հիմնարկության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հիմնանորոգման ծախսը կազմել է 230 000 ԱՄՆ դոլար։ 50 000 ԱՄՆ դոլար նվիրաբերել են ամերկահայ բարերաներ Պատրիկ և Ժակլին Բաղդասարյանները։

Նշենք, որ այս դպրոցի շենքը կառուցվել է 1984 թվականին, այն գտնվում էր անմխիթար վիճակում։ Այս հիմնավորմամբ Արթիկի քաղաքային իշխանությունները փորձում էին այն փակել, տրամադրել սփյուռքահայ գործարարներ Վարդան Սրմաքեշին ու Քրիստիան Գելեջիի, որոնք էլ մտադիր էին շենքում կարի ֆաբրիկա բացել։

Արմիկ Մովսիսյան