Լապշինը գալիս է Երևան՝ «ներկայացնելու» իր հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքու»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

ՌԴ-ի, Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է այցելել Երևան: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: 

«Ես մեկնում եմ Երևան՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսի: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքու»: Ծրագրում ներառված են՝ թռիչք Մեհրիբան Ալիևիայի անձնական ինքնաթիռով, «հանգիստ» Քուրդախանի բանտում (all inclusive) և Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում: Տուրի արժեքը պայմանագրային է… կատակ է: Իսկ իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է Լապշինը:

Նշենք, որ ապրիլի 20-22-ն Երևանում անցկացվելու է Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը:

Հիշեցնենք, որ  Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի վերջերին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն՝ առանց իր թույլտվության Լեռնային Ղարաբաղ մեկնելու համար:  Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: Այնուհետև Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: