Մենք բարձր ենք գնահատում ԼՂ հակամարտության նկատմամբ Լիտվիայի որդեգրած դիրքորոշումը․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 11:16
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
Բոլորը

Լիտվան Եվրամիությունում Հայաստանի առանցքային գործընկերներից է և կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետ  Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ:

Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ Լիտվա պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև՝ ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:

«Լիտվան Եվրոպական Միությունում մեր առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար: Հայաստանն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով: Ժողովրդավարական արժեքները և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծել ամենատարբեր ոլորտներում  երկկողմ համագործակցության համար՝ »,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ այսօր երկու երկրների միջև կա չօգտագործված ներուժ՝ համագործակցությունը ընդլայնելու զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի վերամշակման և արդյունաբերության ոլորտներում:

«Հայաստանը դինամիկ հարաբերություններ ունի Եվրոպական Միության հետ: Իսկ Լիտվան, որպես բարեկամ պետություն և Արևելյան գործընկերության աջակից, կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում»,-ասաց Փաշինյանը:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, Նիկոլ Փաշինյանն նշեց, որ իր հանդիպումների ժամանակ ամենուր շեշտադրել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ԵԱՀԿ ձևաչափի նպատակահարմարությունը։

«Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչպես նաև Լիտվայի կառավարության կողմից մարդասիրական օգնությունը` վերջին մեկ տարվա ընթացքում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար»,- ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ Լիտվայի վարչապետին տեղեկացրել է հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, որոնց արդյունքում երկրում հաղթահարված է ներքաղաքական ճգնաժամը: Նա ընդգծեց, որ այս ընտրությունները, ինչպես և նախորդ՝ 2018-ինը, արժանացել են միջազգային դիտորդների բարձր գնահատականին:

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Լիտվայի որդեգրած հավասարակշռված և կառուցողական քաղաքականությունը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: