Ինչո՞վ է զբաղվելու Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից 17-ը. 8 օր երկրի փաստացի ղեկավարը լինելու է Արա Բաբլոյանը. «Ժողովուրդ» 

Լուրեր

14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաեւ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Բայց հետաքրքիր է այն փաստը, որ ապրիլի 9-ից 17-ը, այսինքն՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետի պաշտոնակատարը չեն ունենա երկրի կառավարման լիազորություններ: Այդ օրերին երկրի փաստացի ղեկավարը լինելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ փորձել է պարզել, թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից 17-ը. որտե՞ղ է գնալու աշխատանքի: Չէ՞ որ վարչապետի նոր նստավայր՝ Բաղրամյան 26, նա կարող է վերադառնալ միայն այդ պաշտոնը ստանձնելու դեպքում: Ս. Սարգսյանի համար միակ աշխատավայրը մնում է իր ղեկավարած ՀՀԿ գրասենյակը: «Այն գործունեությունը, որ պարոն նախագահն անում է որպես կուսակցության ղեկավար, կատարում է Մելիք-Ադամյան 2-ում: … Սարգսյանն ինքն իր գրաֆիկն է որոշելու եւ տնօրինելու իր օրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: