Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ևս կալանավորվեց

Լուրեր

21.09.2026 | 23:16
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
21.09.2026 | 22:48
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
21.09.2026 | 22:34
Բռնցամարտի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը
21.09.2026 | 22:16
ԵՄ-ն մոտ է Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու՝ Փարիզի պահանջի շուրջ գործարքին՝ Բաքվում բանտարկված ֆրանսիացիների ազատ արձակման դիմաց
21.09.2026 | 21:59
Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
21.09.2026 | 21:46
Կրթությամբ, աշխատանքով, վճարված հարկերով ուժեղացրեք ձեր պետությունը, և ձեր պետությունն ավելի կուժեղացնի ձեզ. վարչապետ
21.09.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.09.2026 | 21:13
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի դատավարությունն է մեկնարկել
21.09.2026 | 20:58
Politico-ն, CNN-ը և MS NOW-ն դատի են տվել Թրամփին, որը փակել է լրատվամիջոցների լրագրողների համար մուտքը Սպիտակ տուն
21.09.2026 | 20:44
Ումի՞ց ենք կախված հիմա. քաղաքացիները` Անկախության 35-ամյակի մասին
21.09.2026 | 20:44
Փաշինյանի ուղերձը Հանրապետության հրապարակից․ ՈԻՂԻՂ
21.09.2026 | 20:31
Դաժանորեն ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային․ նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 20:24
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը» իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ
21.09.2026 | 20:24
Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 20:10
«Այս եղեգներին ձեռք չտան»․ բողոք՝ Աղի լճի բարեկարգման ծրագրի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը հայտնի է Պատրոն Դավո մականվամբ, երկու ամսով կալանավորվեց։

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Հիշեցնենք՝ երեկ լուրեր տարածվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարաններում, որտեղից ավելի ուշ՝ Տոնոյանը հրավիրվել էր ԱԱԾ։

Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:
Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։

Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելին, նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում և հայտնում, որ կալանավորման որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարանում։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին ԱԱԾ-ի միջնորդությամբ Դավիթ Գալստյանին կալանավորվել էր։ Ըստ ԱԱԾ-ի, նրա ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։ Սակայն չորս ամիս անց, Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու որոշումն ու ազատ արձակել Գալստյանին։

Ռոզա Վարդանյան