Ո՞վ է վատնել բանակի փողերը․ հետաքննե՛լ․ հարստացել են՝ տյունինգ արած մեքենա էին քշում, գեներալներին՝ շքեղ առանձնատուն․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է

-Պարո՛ն Նավասարդյան, ապշեցնող մի նորություն կա․ ԱԱԾ-ն հայտարարում է, որ բացահայտել է ՊՆ-ին ժամկետանց զենքի մատակարարման հանցադեպ, որով պետությանը հասցվել է 4․7 միլիոն դոլարի վնաս։ Ձերբակալված են Դավիթ Տոնոյանն ու Դավթի Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», որի ընկերությունը զենք է մատակարարել ՊՆ-ին։ Ըստ ԱԱԾ-ի տեղեկության՝ հրթիռները 44-օրյա պատերազմում հնարավոր չի եղել կիրառել, մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն օգտագործվել և դուրս են  հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել։ Ինչի՞ մասին է Ձեզ հուշում այս պատմությունը։

-Եթե շատ հեռվից սկսենք, ապա կարծում եմ՝ ՀՀ-ում 1990-ականների վերջից սխալ և նույնիսկ վտանգավոր միտում է սկսվել, որ մենք կարող ենք լրիվ ապավինել ՌԴ-ին՝ անվտանգության առումով, և դա նշանակում է, որ այն ռեսուրսները, որ ունենք և պետք է ստեղծենք պաշտպանվելու համար, կարելի է մսխել, օգտագործել սեփական շահերի համար։ Եվ կարելի է ասել՝ տասնյակ տարիների ընթացքում այն միջոցները, որ տրամադրվում էին պաշտպանունակության վրա ծախսելու նպատակով, օգտագործում էին սեփական հարստացման համար։ Այս երևույթին բոլորս ենք ծանոթ, աչքերիս առաջ է, մենք տեսել ենք՝ ինչպես են ավտոմեքենաներով շրջում Երևանում կամ հանրապետության ճանապարհներով՝ ամենանորաձև «տյունինգ» արած, ՊՆ-ի համարներով, որը բացարձակապես կապ չունի պաշտպանունակության հետ և մեծ ծախսերի հետ էր կապված։

-Այդպիսով՝ նաև վարկաբեկե՞լ են բանակը։

-Այո՛, էլ չեմ խոսում առանձնատների մասին, որ ժողովուրդը գիտեր անվանապես՝ որը ում է պատկանում, որ գեներալին կամ սպային։ Եվ քանի որ հասարակության այս կամ այն մասը բանակի հետ կապված է, որդիներն են ծառայում այնտեղ և այլն, շատ լավ գիտեին՝ ինչպիսի բարքեր ու չարաշահումներ կային։ Այդ առումով այս գործը սենսացիա չէ, մնում է՝ հետաքննությունը պարզի, թե ում թույլտվությամբ է կոնկրետ այս դեպքով տեղի ունեցել գումարների վատնումը, ինչի վրա ես չեմ կասկածում։

-Երբ հերթական անգամ պետության անվտանգությանն ուղղված հանցագործությունն է ի հայտ գալիս, ես հիշում եմ ՀՀ նախկին իշխանությունների և նրանց աջակիցների քննադատություններն առ քաղհասարակություն, թե՝ «բանակի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ», կոռուպցիայի և թալանի մասին չի կարելի բարձր խոսել։ Սա ի՞նչ երևույթ է բացահայտում, ո՞վ պետք է, ի վերջո, պատասխան տա դրա համար։

-Մենք պետք է հասկանանք, որ անկախացած Հայաստանում բանակի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվել է Ղարաբաղի պատերազմի արդյունքում։ Ես միտումնավոր չեմ ասում «Առաջին պատերազմի», որովհետև համարում եմ՝ պատերազմն ինչ սկսվել է, չի էլ վերջացել։ Մենք ունենք շարունակվող պատերազմ Ադրբեջանի հետ, և այն կարող է ավելի ակտիվ լինել, կարող են դադարել մարտական գործողությունները, բայց քանի դեռ խնդիրը նույնն է և լուծված չէ, մենք պատերազմի մեջ ենք։

Պատահական չէ՝ եկեղեցին և բանակը կառույցներից ամենամեծ վստահությունն էին վայելում, բոլոր սոցիոլոգիական հարցումներով, համենայն դեպս՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը։ Ինչ-որ տեղ հասկանալի էին այդ հարձակումները քաղաքացիական հասարակության, լրագրողների վրա, որոնք փորձում էին բացահայտել կոռուպցիան։ Պետք է արձանագրել՝ եթե նույնիսկ կոռուպցիայի մասին է խոսքը, բանակի վերաբերյալ ոչ բոլոր տեղեկությունները պետք է հանրայնացնել։ Բայց, երևի, այդ հարձակումներն արդարացված կլինեին, եթե պետությունն ինքը զբաղվեր կոռուպցիոն երևույթների դեմ պայքարով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան