ՀՔԱՎ-ն ահազանգում է Ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2021 թ․ օգոստոսի 14-ին ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում Լոռու մարզի Մարց գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու անձ մահացել է. գրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

«Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի և դրան հաջորդած ոստիկանության գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ

 

  • ոստիկանության ծառայողներն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել՝ ճիշտ գնահատելու հետապնդման հնարավոր հետևանքները և արդարացվածության աստիճանը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու վտանգ ներկայացնելով նաև գյուղի երեխաների կյանքի համար;
  • ոստիկանության ծառայողներն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել հուզական լարված վիճակում գտնվող անձանց հետ աշխատանքում;
  • ոչ միայն չի ապահովվել անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, այլև խոչընդոտվել է;
  • հետաքննության մարմինների գործողություններն ու միջոցառումներն ուղեկցվել են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով;
  • ոստիկանության ծառայողների կողմից առևանգվել են բնակիչների իրերը;
  • ոստիկանության բաժանմունքում անձինք ենթարկվել են խոշտանգնման, նրանց նկատմամբ կիրառվել է բռնություն, հոգեբանական ճնշում, նրանց սպառնացել են, ահաբեկել, նրանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել՝ ցուցմունք կորզելու համար;
  • խաթարվել է Մարց գյուղի բնականոն կյանքը․ բնակիչները, այդ թվում՝ անչափահաս երեխաները, գտնվում են հոգեկան ծանր վիճակում, ապրում են վախի ու անորոշության մթնոլորտում, վախենում են բարձրաձայնել «իրավապահ մարմինների» կողմից իրենց նկատմամբ իրականցված ապօրինի գործողությունների մասին։

ՀՔԱՎ-ը կոչ է անում դադարեցնել ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապօրինի գործողությունները, ահաբեկումները, անհապաղ քրեական գործեր հարուցել բռնություն գործադրած ծառայողների նկատմամբ, հարգել անձանց արժանապատվությունը և գործել բացառապես օրենքի շրջանակում, միջոցներ ձեռնարկել վերականգնելու Մարց գյուղի բնակիչների հոգեկան հավասարակշռությունը,  ըստ անհրաժեշտության ապահովել հոգեբանական աջակցություն անչափահաս երեխաներին, ոստիկանության ապօրինի գործողություններից անմիջականորեն տուժած անձանց և նրանց հարազատներին, ապահովել միջավայր և պայմաններ իրենց նկատմամբ ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ առանց վախի բողոքներ, դիմումներ, վկայություններ տալու՝ քաղաքացիների իրավունքի իրացման համար։ 

Ամբողջական զեկույցը հասանելի է ԱՅՍՏԵՂ