Երիտասարդական միջազգային օլիմպիադա՝ 10-12-րդ դասարանների աշակերտների և քոլեջների ուսանողների համար

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-30-ը իրականացնում է Երիտասարդական միջազգային օլիմպիադա. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադան ընդգրկում է տասնյոթ առարկայական ուղղություններ (ռուսերենով)՝ Կենսաբանություն, Արևելագիտություն, Դիզայն, Լրագրություն, Օտար լեզու, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատմություն, Մաթեմատիկա, Մեդիահաղորդակցություն, Միջազգային հարաբերություններ, Իրավունք, Հոգեբանություն, Գովազդ և հասարակայնության հետ կապեր, Ժամանակակից քաղաքականություն, Սոցիալական գիտություններ, Բանասիրություն, Փիլիսոփայություն:

Երիտասարդական միջազգային օլիմպիադա-2022-ին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների և վարժարանների 10-12-րդ դասարանների աշակերտները, քոլեջների ուսանողները:

Դիմումներն ընդունվում են առցանց՝ մինչև 2021 թ. հոկտեմբերի 10-ը:

Քննություններն անցկացվելու են 2021 թ. հոկտեմբերի 20-30-ը: Արդյունքները հրապարակվելու են օլիմպիադայի պաշտոնական կայքում մինչև 2021 թ. դեկտեմբերի 24-ը:

Օլիմպիադայի հաղթողներն ու մրցանակակիրները հնարավորություն կունենան առանց ընդունելության քննությունների 2022 թվականին և 2023 թվականին ընդունվել «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար, իսկ վճարովի համակարգ ընդունվելու պարագայում կունենան զեղչի իրավունք ողջ ուսումնառության համար:

Գրանցման և մասնակցության վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ Երիտասարդական միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքէջից: