ՀՀ ԿԳՆ-ն շրջաբերական նամակով դիմել է հանրակրթական ուսհաստատություններին
Հասարակություն
22.03.2018 | 17:15ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին: