ԵԽԽՎ բանաձևում նպատակ է դրվել անդրադարձ կատարել չեզոք խնդիրներին՝ դուրս թողնելով իրավական խնդիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

Մենք ԵԽԽՎ-ն, ԵԽ նախարարների կոմիտեն դիտարկում ենք ձևաչափեր, որոնք կարող են նպաստել գերիների վերադարձի հարցի դրական տեղաշարժին, սակայն դրանք մեզ համար քաղաքական հարթակներ են՝ իրենց հատուկ դրական ու բացասական կողմերով: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին:

«Հիմնական դրական կողմը, որ ապահովում են, արագ արձագանքն է, իսկ հիմնական բացասական կողմն այն է, որ չեն ապահովում հարցի օբյեկտիվ լուսաբանումը, որովհետև այստեղ իրավունքն ու քաղաքականությունը բախվում են, և այդ մեծ բախումներում մեծապես պահպանվում են մեծ քաղաքականության շահերը: Զեկույցի վերնագրում նպատակային կերպով նշված է «մարդասիրական խնդիրներ». ի սկզբանե նպատակ է դրվել անդրադարձ կատարել ավելի չեզոք խնդիրների, ինչպիսին մարդասիրական խնդիրներն են, իսկ իրավական ավելի լուրջ խնդիրներ դուրս են մնացել քննարկման շրջանակից»,- ընդգծեց Սահակյանը:

«Նշվում է. «Մարդասիրական խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտում», մինչդեռ կոնֆլիկտն ի սկզբանե եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև. «Այլ հարց է, որ Հայաստանն ունեցել է և ունի հատուկ հարաբերություններ ԼՂՀ-ի հետ, երաշխավոր է և մասնակցություն է ունեցել կոնֆլիկտին»,-ասաց Սահակյանը:

Նա նաև կարևորեց, որ կոնֆլիկտում թուրքական ներգրավվածություն է եղել տարբեր ուղղություններով՝ վարձկաններ, օդուժի կառավարում, սակայն զեկույցը չի վերնագրվել կոնֆլիկտ Թուրքիայի և Հայաստանի միջև:

«Հաշվի առնելով, որ այս գործընթացներն իրականացվել են քաղաքական մարմնի կողմից, քաջ գիտակցում ենք, որ քաղաքական նկատառումներն արտացոլված են այս զեկույցում, և հիմնական քաղաքական նկատառումը, որը եղել է և դեռևս պահպանվում է ԵԽ շրջանակում, հարաբերականորեն հավասարության նշան դնելն է կողմերի միջև»,- ասաց Սահակյանը:

«Ադրբեջանական կողմից գլխատումները գերազանցել են տասնյակները, սակայն զեկույցում առնվազն երկու դեպքի մասին է խոսվում, և խոսում են մեկ ադրբեջանական դեպքի մասին։ Կարծես թե, նորից տպավորություն են ստեղծում, որ կատարված հանցագործություններն իրենց բնույթով նույնական են եղել երկու կողմերի համար», – ասաց նա։

Այդուհանդերձ, iրավապաշտպանի դիտարկմամբ` ընդունված փաստաթուղթը բանաձև է, որն ապահովված է քաղաքական ուժով, և այնքանով, որքան ԵԽ-ն կօգտագործի իր քաղաքական ուժը՝ ճնշելու պետություններին, բանաձևում զետեղված դրույթները կարող են կյանքի կոչվել և ազդել, որ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիներին առնչվող գործերի քննության ընթացքն արագանա։

Մանրամասները՝ տեսանյութում: