Նոր կորոնավիրուսային հակառեկորդ՝ Ռուսաստանում․ 852 մահ՝ 1 օրում
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության նոր հակառեկորդ է գրանցվել․ սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ՝ 1 օրում քովիդից ՌԴ-ում 852 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է քովիդի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է currenttime.tv-ն։
Մահերի առավելագույնի շեմը «թարմացվում է» ամսվա մեջ արդեն 4-րդ անգամ, մինչ այս ռեկորդային թվով մահեր գրանցվել էին սեպտեմբերի 24-ին՝ 828 մարդ։
Ըստ շտաբի տեղեկությունների՝ համավարակի բռնկումից ի վեր՝ Ռուսատստանում մահացել է ավելի քան 205 հազար մարդ։
Վերջին 1 օրում երկրում վարակման նոր դեպքերի թիվը 21․559 է։