Արմավիրում 22-ամյա երիտասարդի սպանության կասկածյալը նույն գյուղի 19-ամյա բնակիչ է. ՔԿ

Լուրեր

13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր գյուղում 22-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

2018թ. մարտի 21-ին՝ ժամը 21:55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1996թ. ծնված Ն.Պողոսյանը։ Ավելի ուշ՝ մարտի 22-ին՝ ժամը 00-ի սահմաններում, երիտասարդն առանց գիտակցության գալու մահացել է։

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ն. Պողոսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Արմավիր գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

 
Նախնական տվյալներով՝ Ն.Պողոսյանին կրծքավանդակի և որովայնի շրջանում, դանակի գործադրմամբ, 7 հարված է հասցվել:

Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիր գյուղի բնակիչ է՝ ծնված 1999թ., վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է: